Անկախության օրը կնշվի վիրտուլ
Անկախություն 29

Անկախության օրը կնշվի վիրտուլ

Սեպտեմբերի 21-ի ավանդական տոնախմբությունն այս տարի այլ ձևաչափով տեղի կունենա։

Աղբյուր՝
ՀՀ անկախության օր ՖԲ-էջ

ՀՀ անկախության օրվա պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն այս տարի տոնը կնշվի սովորականից այլ ձևաչափով։ «Անկախ բոլոր աղետներից ու իրավիճակներից (կամ ուղղակի ամեն ինչից), ՀՀ անկախության օրը լինելու է ու տոնելու ենք: Փոքր-ինչ այլ ֆորմատով, բայց ոչ պակաս հետաքրքիր ու հիշվող: Ոչ աշխատանքային այդ օրն առաջարկում ենք ամբողջությամբ նվիրել հանրային եթերները դիտելուն՝ վիրտուալ ճամփորդելու ժամանակի միջով, ինչպես նաև տեսնելու Հայաստանի ամենագողտրիկ անկյունները: Արխիվային անթիվ ամենահետաքրքիր կադրերն ենք խոստանում, մեր սահմանը պահող տղերքի ջերմ ողջյուններն ու երաժիշտների կատարումները՝ մեր երկրի ամենաանսպասելի ու գեղեցիկ վայրերից», ասվում է հաղորդագրության մեջ։ 

 

Ծրագրի մասին հավելյալ մանրամասները կներկայացվեն առաջիկա օրերին։ 

 

Նշենք, որ ԵՐԵՎԱՆ ամսագիրն էլ հատուկ թողարկում է պատրաստում՝ նվիրված Անկախության 29-ամյակին։