Ռաֆո Իսրայելյանի արխիվը տեղափոխվել է Ճարտարապետության ինստիտուտ-թանգարան

Ռաֆո Իսրայելյանի արխիվը տեղափոխվել է Ճարտարապետության ինստիտուտ-թանգարան

Ռաֆայել Իսրայելյանի  ստեղծագործական ժառանգությունն ու ողջ արխիվը՝ ճարտարապետության թանգարանում

Աղբյուր՝  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ֆբ-էջ

#Ճարտարապետություն

Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործական ժառանգությունն ու ողջ արխիվը՝ ճարտարապետության թանգարանում է։ 

 

Իսրայելյանը 20-րդ դարի խոշորագույն հայ ճարտարապետներից է եղել։ Նրա նախագծերով ստեղծվել են, մասնավորապես, «Չարենցի կամար» հուշակոթողը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, Նկարիչների միության շենքըn Երևանում, Մայր Հայաստան կոթողի պատվանդանը և այլն։ 

 

Ինչպես հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում, արխիվացման համապատասխան աշխատանքներից հետո այս ժառանգությունը հասանելի կլինի մասնագիտական շրջանակների և այցելուների համար՝ ավելի լավ հասկանալու 20-րդ դարի ճարտարապետությունն ու հենց Ռաֆայել Իսրայելյանին: