13 փաստ Telcell-ի մասին
Գործընկեր

13 փաստ Telcell-ի մասին

2007 թվականի օգոստոսի 4-ին Telcell-ը սկզբնավորեց Հայաստանում նոր բիզնես ուղղություն. ձևավորեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը:

Մնալով էլեկտրոնային վճարումների շուկայի առաջատարը մինչև օրս, ընկերությունը ծառայություններ է մատուցում շուկայի բացառապես բոլոր հատվածներում, ու չենք սխալվի՝ Telcell-ը կոչելով վճարումների ազգային օպերատոր:

 

 

 

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

#ՏՏ #Գործընկեր

1

2007 թվականի օգոստոսի 4-ին գիտական աշխարհը հետևում էր ՆԱՍԱ-ի Phoenix սարքի ճամփորդության սկզբին. մեկ տարի անց սարքը վայրէջք կկատարի Մարսի մակերևույթին։ Այդ նույն օրերին Երկիր մոլորակի փոքր, բայց հպարտ մի անկյունում՝ Հայաստանի Հանրապետությունում, ժամը 13:11-ին VivaCell բջջային կապի օպերատորի Alo քարտի երջանիկ բաժանորդն իրականացրեց Telcell տերմինալով աշխատանքային առաջին գործարքը: Եվ դա նույնպես յուրովի պատմական իրադարձություն էր։

 

2.

Այսօրվա հեռավար իրականությունում հեշտ է մոռանալ, որ դեռ 2012 թվականին գրեթե ցանկացած գործարքի համար պետք էր սեփական մարմնով գտնվել բանկի տարածքում. հերթեր, նյարդեր, հավելյալ վճարներ… Բայց եթե կա Telcell-ի պես հարմար գործիք, ինչո՞ւ չմիավորել ուժերը։ «ՎՏԲ Հայաստան Բանկն» առաջին բանկն էր, որ անցավ հաճախորդների ինքնասպասարկման՝ սեփական հաճախորդներին հնարավորություն տալով Telcell համակարգին միացված տերմինալների միջոցով ինքնուրույն կատարել տարբեր գործարքներ

 

3.

Ընկերությունն այսօր լուրջ խաղացող է ֆինանսական շուկայում և ծառայությունների ամբողջական տեսականի է տրամադրում՝ բանկային համակարգում վճարումների ընդունման ու դրամական փոխանցումների կազմակերպման համար: Telcell համակարգը վճարումներ ու փոխանցումներ է ընդունում ՀՀ 14 բանկերից:
 

 

4.

2016 թվականին գործարկվեց դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը, որի միջոցով հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու կատարել դրամական արագ փոխանցումներ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ հանրապետությունից դուրս:

 

5.

2021 թվականին ԵՐԵՎԱՆ ամսագիրը կնշի իր 10-ամյակը։ Դեռ չգիտենք՝ հատկապես ինչպես, բայց երևի պետք է մի շրջադարձային բան անել։ Ահա վառ օրինակ. 2017-ին 10-րդ հոբելյանը Telcell-ում նշեցին այնպես, որ մինչև հիմա բոլորը երջանիկ են. գործարկվեց Telcell Wallet բջջային հավելվածը։ Այժմ Telcell-ի էլեկտրոնային դրամապանակի 150,000-ից ավելի օգտատերերը հնարավորություն ունեն վճարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, կարիք չկա նույնիսկ հասնելու տերմինալներին։

 

6.

Տեխնոլոգիաները սլանում են անհավանական արագությամբ։ Telcell-ն էլ առաջ է գնում նոր զարգացումներին համընթաց։ Անցած տարի գործարկեց բարձր տեխնոլոգիական նոր գործիք՝  անկանխիկ և անհպում վճարման Scan and Pay ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հարյուրավոր խանութներում ու հյուրանոցառեստորանային հատվածում QR կոդի սքանավորմամբ վճարել հենց սմարթֆոնից՝ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այդ ժամանակ դեռ ոչ մեկս չէր գիտակցում, բայց նոր տեխնոլոգիան անփոխարինելի կդառնա հատկապես 2020-ի համավարակային պայմաններում։

Ավելին՝ իր Telcell Business հավելվածի միջոցով ընկերությունը գործընկերներին հնարավորություն է տալիս իրենց բիզնեսում ևս ինտեգրել 100% անհպում վճարման համակարգ:

 

 

7.

Առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունը պետք է աջակցի ոլորտի զարգացմանը։ Հարմար առիթը եղավ Sevan Startup Summit բիզնես ֆորումը. 2019-ին Telcell-ը դարձավ միջոցառման գործընկեր, հովանավորեց մրցույթներ միանգամից երկու անվանակարգերում: Տաղանդավոր մարդիկ ստացան պարգևներ և օգտվեցին Սևանի արևոտ ափերին գործնական հաճելի հավաքների մասնակցելու հնարավորությունից։

 

8․

Նույն ամռանը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը դադարեց ճանաչել բանկային որևէ սահման և ապշեցրեց անհավանական վստահությամբ. ներդրվեց ցանկացած բանկի քարտին փոխանցման ծառայությունը

 

 

9․

Միշտ մի տեսակ ավելի հաճելի է, երբ հաջողությունները գրանցվում են միջազգային հարթակներում։ Այդպիսի մի հարթակ է բրիտանական Similarweb-ը, որ կատարում է համաշխարհային սարդոստայնում տեղի ունեցող գրեթե ամեն բանի վիճակագրություն և ամեն տարի հրապարակում տարատեսակ ցուցակներ։ Ահա այս տարի Telcell Wallet-ը դասվեց «Ֆինանսներ» կատեգորիայի առաջին հորիզոնականում և App Store-ից ու Play Store-ից Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում։ Ընդ որում, այդ կատեգորիայում դրամապանակը զիջեց միայն համաշխարհային հսկաներին՝ Facebook, Instagram, Tiktok, WhatsApp և Viber: 

 

10․

Եվ ահա, եկավ Քովիդ-19-ը… Արտակարգ դրություն, ինքնամեկուսացում, ամենուր փակված գրասենյակներ և կանգնած գործեր։ Փակվեցին նաև բանկերից շատերը։ Տանը նստած մարդկանց համար գումարի արագ փոխանցումը դարձավ խիստ կարևոր հարց։ Արդեն ապրիլին Telcell Wallet-ի օգտատերերին հնարավորություն տրվեց ժամանակի իրական ռեժիմում գումար փոխանցել ՀՀ բոլոր բանկերի ցանկացած հաշվեհամարի (և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց): Քովիդը կգնա, բայց նոր հարմար գործիքը կմնա դրամապանակի օգտատերերի մշտական ընկերը։

 

11․

Ամենաթարմ տվյալներով Հայաստանի բնակչությունը թիվը 3,046,100 է։ Ոչ պակաս թարմ տվյալների համաձայն՝ այդ մարդկանց կեսը՝ շուրջ 1,500,000-ը, Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում օգտվում է Telcell-ի ավելի քան 3500 տերմինալներից՝ ամսական կատարելով ավելի քան 7,000,000 վճարում:

 

12․

Մի քիչ էլ հաշվենք 13-ամյակը նշող ընկերության փողերը. Telcell-ն ընդգրկված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում. ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 350 մլրդ դրամը։

 

 

13․

Այդուհանդերձ ոչինչ այդքան հստակ չի փաստում ընկերության հաջողությունների մասին, որքան թիմը։ 2007-ին բառացիորեն մի քանի հոգուց բաղկացած ստարտափն այսօր ունի ավելի քան 250 աշխատակից և բնավ չի պատրաստվում կանգ առնել այդ թվի վրա. նոր պրոֆեսիոնալների մուտքով այստեղ միշտ ուրախ են։