Կինոթատրոնները վերաբացվում են ամսի 15-ից
Կինո

Կինոթատրոնները վերաբացվում են ամսի 15-ից

Մեծ էկրանները նորից հասանելի են։

Cinema Star կինոթատրոնների ցանցը վերաբացում է իր դահլիճները։ Ինչպես հայտնում են կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում, մեծ էկրանները հասանելի կդառնան արդեն սեպտեմբերի 15-ից։ Հաշվի առնելով համավարակը, կինոթատրոնում հետևելու են անվտանգության բոլոր կանոններին․ աշխատանքը սկսելուց առաջ, աշխատակիցները ջերմաչափվում են, բոլոր աշխատակիցներն ապահովված են ախտահանիչ նյութերով, աշխատակիցների և հյուրերի միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու հսկողություն է իրականացվում (մինչև 1.5 մետր), իսկ դահլիճներում նստեցումն իրականացվում է սոցիալական հեռավորության նորմերին համապատասխան։

 

Այժմ Cinema Star-ում կարելի է դիտել Disney-ի «Մուլանը» (համանուն անիմացիոն ֆիլմի խաղարկային ռիմեյքը) և X-Men շարքի «Նոր մուտանտները»։ Տարվա խոշորագույն բլոքբասթերներից մեկը՝ Քրիսթոֆեր Նոլանի Tenet-ը կցուցադրվի սեպտեմբերի 24-ից։

 

Kinopark և «Մոսկվա» կինոթատրոնների վերաբացման ժամկետներն առայժմ չեն հայտարարվել։