Ջարդ ու փշուր․ սթրեսազատման ժամանակն է
Ժամանց

Ջարդ ու փշուր․ սթրեսազատման ժամանակն է

Օգոստոսի 14-ին գնում ենք Հայֆիլմ՝ «Ջարդ ու փշուրի» ու ընդհանրապես լավ տժժալու։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

 

Տոմսեր 

Նախորոք գնելու դեպքում՝ 10,000 (շատ ջարդելիք) / 18,000 դրամ (շաատ շատ ջարդելիք)

 

Տեղում գնելու դեպքում՝ 12,000 (շատ ջարդելիք) / 20,000 դրամ (շաատ շատ ջարդելիք)

 

Տոմսերը կարելի է գնել կայքից՝, #Idram հավելվածի տոմսերի բաժնից կամ Tomsarkgh.am-ից՝ ։

 

Մանրամասներ

Բոլորիս մոտ էլ առնվազն մեկ անգամ կյանքում առաջացել է ցանկություն շտապ մի բան կոտրելու, ջղայնությունը թափելու որևէ իրի վրա, լիցքաթափվելու ու հանգստանալու։ Օգոստոսի 14-ին կայանալիք «Ջարդ ու փշուրը» (կազմակերպիչ՝ CrashNdash ընկերություն) հենց այդ ամենի մասին է։ Ֆեյսբուքում արդեն տեսած կլինեք համարյա կինոյական լուսանկարները։ Այդ կինոյում կարող ենք լինել բոլորս։ Պետք է պարզապես գնել տոմս ու գնալ Հայֆիլմ կինոստուդիայի շենք (Աշտարակի խճուղի 30)։ Այնտեղ արդեն կարելի է սթրեսից ազատվել, մի լավ ուրախանալ, հաճելի երաժշտությունն ու խմիչքն էլ՝ անպակաս։ 

 

 

Ճապոնական փորձ

Նման միջոցառում Հայաստանում դեռ չի եղել։ «Գաղափարը ինձ մոտ եղել է դեռ ուսանողական տարիներից՝ ոգեշնչված ճապոնական փորձից,»- հիշում է Նախաձեռնության հիմնադիր Ալեքսանդր Դաշյանը։ Դեռ տարիներ առաջ Ծագող արևի երկրի որոշ գրասենյակներում սկսել էին տեղադրել գործատուների մանեկենները և, երբ աշխատակիցները վերջիններիս վրա ջղայնանում էին, այդ մանիկեններին մի լավ ծեծում էին։ Հետո արդեն այդ հետաքրքիր վարժությունը աշխարհով տարածվեց որպես սթրեսից ազատվելու հարմար միջոց։ Հիմա սթրեսն այդ ճանապարհով կարելի է թոթափել նաև Հայաստանում։ 

 

Աննախադեպ հետաքրքրություն

Magenta Digital ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիամ Չաքարյանը հատկապես շեշտում է այս ֆորմատի՝ Հայաստանի համար նորությունը լինելու փաստն ու դրական լիցքեր ստանալու յուրահատուկ ճանապարհը։ Արդյունքում այս ամենի շնորհիվ մարդկանց մոտ շատ մեծ հետաքրքրություն կա։ Ակտիվությունը նկատելի է հատկապես թվային հարթակներում, որտեղ միջոցառման առաջխաղացումն ապահովել է Magenta Digital-ը․ «Ես չեմ հիշում նման մեկ այլ միջոցառում, որը սոցիալական մեդիայի հարթակներում այս աստիճանի հետաքրքրություն առաջացրած լիներ,»- ասում է Մարիամը։ 

 

 

Ջարդվելիք

Միջոցառման համար կազմակերպիչները հավաքագրել են այն բոլորը իրերը, որոնք կոտրելիս լավ ուժեղ ձայն է գալիս՝ կլանելով մեր մեջ եղած ամբողջ ջղայնությունը։ Հիմա դրանք պահեստավորված սպասում են, որ օգոստոսի 14-ին մարդիկ գան Հայֆիլմ և մի լավ ջարդ ու փշուր անեն ձեռքի տակ ընկած ամեն իր` շշեր, կենցաղային տեխնիկա, կահույք և նույնիսկ ձմերուկ։ 

 

 

Տարածք

Օգտագործվելու է Հայֆիլմի մթնոլորտի ու տարածքի ամբողջ ներուժը․ բակը՝ ուտելիքի և խմիչքների համար, մի առանձնացված շենք՝ ջարդելու գործընթացի համար։ Այնտեղ արդեն իսկ կան շուրջ քառասուն հարմարեցված սենյակ, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան մտնել և մի լավ սթրեսաթափվել (բայց մուտքը՝ միայնակ, անվտանգության նկատառումներով)։ 

 

 

Ջարդող փշրող զենքեր 

Կազմակերպիչները ակնկալում են շուրջ 2000 հյուր։ Բնականաբար պահվելու են անվտանգության բոլոր հնարավոր կանոնները, մասնակիցներին կտրամադրվեն հատուկ պաշտպանիչ շորեր, դիմակներ, ակնոցներ և ձեռնոցներ։ Նաև կտրամադրվեն տարբեր զենքեր (այո՜, զենքե՜ր)՝ մահակներ, մուրճեր և այլ նման գործիքներ՝ մաքսիմալ ազդեցության համար։ 

 

Վերականգնվել էներգիան ծախսելուց հետո

Երբ վաղուց կուտակված սթրես ես հանում՝ մահակով ջարդ ու փշուր անելու միջոցով, իսկ հետո դեռ պիտի պարես մինչև առավոտ, պետք է մի ձև վերալիցքավորվել։ Այդ նպատակով միջոցառման օրը հասանելի կլինի և՛ ուտելիք, և՛ խմիչք (կապահովի Ohanyan Vodka-ն՝ տարածքում տեղակայված երկու բարերում)։ Ամեն ինչ մտածված է։ 

 

 

Էկոլոգիապես մաքուր ջարդ

Շատ կարևոր է, որ միջոցառման ժամանակ  ջախջախված իրերի առնվազն 70 տոկոսը գնալու է վերամշակման, իսկ խմիչքներ և սնունդ վաճառելիս օգտագործվելու են միայն թղթե պարագաներ, բաժակներ և ամաններ։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս պակասեցնել պլաստիկի օգտագործումը։ Ինչպես նշվեց՝ ամեն-ամեն ինչ է մտածված։ 

 

Ջարդարար ռեյվ

Ամբողջ երեկոն կանցնի որակյալ երաժշտության ներքո, իսկ ժամը տասի մոտակայքում բեմ կգան ժամանակակից հայ երաժշտության դեմքերը՝ QVANT project-ը, Serjo-ն, A.Chilla-ն, M’AD-ը և S.I.T.H-ը։