«Արևորդի» 2021. 5 ֆիլմ, որ պետք է դիտել
Փառատոն

«Արևորդի» 2021. 5 ֆիլմ, որ պետք է դիտել

Նոյեմբերի 14-ին մեկնարկում է «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն անցկացվում է առցանց ձևաչափով և ներառում է շուրջ 30 բնապահպանական ֆիլմ՝ տարբեր երկրներից։ Փառատոնի կազմակերպիչների հետ համատեղ ընտրել ենք 5 առավել հետաքրքիր աշխատանքները։

Ծրագրի մնացած բոլոր ֆիլմերը կարելի է դիտել առցանց փառատոնի կայքում

WILDER THAN WILD: Fire, Forests, and the Future / Վայրիից առավել վայրի․ Կրակը, անտառները և ապագան

58 րոպե

Մեկ ժամանոց վավերագրական ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են վառելիքի կուտակումները և կլիմայի փոփոխությունը արևմտյան վայրի տարածքները ենթարկել խոշոր, բարձր հզորության անտառային հրդեհների, մինչդեռ այդ հրդեհներից արտանետվող ջերմոցային գազերը նպաստում են գլոբալ տաքացմանը: Այս արատավոր ցիկլը վտանգում է մեր անտառները և բոլորիս վրա ազդում է ծայրահեղ բացասական։ Անտառային հրդեհներից մի քանիսը հայտնվել են բարձր բնակեցված վայրի-քաղաքային տարածքներում:

 

 

 

World of Viruses / Վիրուսների աշխարհ

29 րոպե

Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։

 

 

 

A Short Film About Ice / Ֆիլմ սառույցի մասին

29 րոպե

Ֆիլմ-պոեմը ներկայացնում է կինեմատոգրաֆիստի ճանապարհորդությունը Արկտիկայի փխրուն բնապատկերներով։ Տեսախցիկը ֆիքսել է սառցադաշտերի, տունդրայի, լեռների և ծովային սառույցների բազմաձևությունն ու գույները։ Անդրադառնալով գեղագիտության, մշակութային պատասխանատվության, փոխկապակցվածության և էկո-անհանգստության թեմաներին, ֆիլմի նպատակը հանդիսանում է վերիմաստավորելու անհրաժեշտությունը։ Մենք մեզ պետք է ընկալենք աշխարհի անբաժանելի մաս, այլ ոչ տարանջատենք բնությունից։

 

Ophir / Օֆիր

97 րոպե

Օֆիրը պատմում է տեղաբնակների արտասովոր կյանքի հեղափոխության մասին՝ հողի և մշակույթի համար։ Այն կհանգեցնի Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ քաղաքում աշխարհի նորագույն ազգի հնարավոր ստեղծմանը: Ֆիլմը լույս է սփռում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Խաղաղ օվկիանոսի ամենամեծ հակամարտության վրա՝ բացահայտելով գաղութացման տեսանելի և անտեսանելի շղթաները և նրա ֆիզիկական և հոգեբանական պատերազմի մնայուն ցիկլերը:

 

 

 

Land of the Leopard, or The Phenomenon of Man / Հովազի երկիրը, կամ Մարդու ֆենոմենը

55 րոպե

Այսօր Հեռավորարևելյան հովազը գտնվում է անհետացման եզրին: Հազվագյուտ հովազի օրինակով ֆիլմը քննարկում է, թե ի՞նչ է կատարվում մեր մոլորակի կենսաբազմազանության հետ և որո՞նք են այս ոլորտում մարդկության առջև ծառացած հիմնական մարտահրավերներն այսօր։ Ֆիլմն ունի փիլիսոփայական և գեղարվեստական բաղադրիչ։ Ֆիլմի նկարահանող խումբը փորձում է խոսել ներդաշնակության, մանրուքների և նրբությունների կարևորության մասին: Իսկ երբ խոսքը գնում է մի ամբողջ կենսաբանական տեսակի գոյության մասին, ապա, իհարկե, պարտավոր ենք պահպանել այն։