Մարտի 21-ին՝ անտառների միջազգային օրը, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում բացվեց ԱՀԱ Կոլեկտիվի «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներ Նայիրի Խաչատուրեանը, Նվարդ Երկանյանն ու Անտրէ Գումուշճեանը պատմել են միջոցառման իրականացման, նպատակների ու մասնակիցների մասին։
Մարտի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հերոսուհին Մարինան է, որն ամեն օր Չարենցավանից Երևան է հասնում Երևանը մաքրելու համար: ԵՐԵՎԱՆը շփվել է ֆիլմի ռեժիսորի և գլխավոր հերոսուհու հետ։
Ինչպիսի՞ն է ստացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կհանդիպենք օգոստոսին» հետմահու վիպակը, որը «Անտարես» հրատարակչության ջանքերով Հայաստանում լույս է տեսել մնացած աշխարհի հետ միաժամանակ՝ գրողի ծննդյան օրը։
ԵՐԵՎԱՆը շփվել է Team Telecom Armenia-ի փորձառու կին աշխատողների հետ ու խնդրել պատմել հեռահաղորդակցության ոլորտում իրենց աշխատանքի յուրահատկությունների մասին՝ անցյալում և այսօր։
Ալեք Մանուկյան 2. սա Երևանում «Արարատ» թենիսի ակումբի հասցեն է. հենց այսպես է ճանաչում ակումբը անկախության սերունդը: «Բուրևեստնիկ». այսպես է ընկալում ակումբը ավագ՝ խորհրդային սերունդը: Պարզապես «թենիսի կորտեր». այսպես գիտեն տարածքը ահել-ջահել բոլոր երևանցիները: Մինչ որոշվում է տարածքի հետագա ճակատագիրը, ԵՐԵՎԱՆը գնացել է կորտեր ու շփվել այստեղ հավաքվող տարբեր մարդկանց հետ։
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Երևանի գրքամոլները պատմում են, թե ինչու են սիրում գիրք նվիրել ու նվեր ստանալ։
Քաղաքի ամենատարբեր, բայց հնարավորինս խիտ բնակեցված կամ տեսանելի տարածքներում, մի քանի թզաչափ «բուդկայում» տեղակայված են նրանք՝ վարպետ-արհեստավորները՝ իրենց գործի արքաները, իրենք իրենց գլխի տերը: Սեփական կամ վարձակալած «աշխատավայրում», պարտադիր ռադիոյի հավատարիմ ուղեկցությամբ՝ նրանք կտրում-կարում, սոսնձում, սրում ու էլի հազարումի գործ են անում շաբաթվա՝ իրենց սրտի ուզած օրերին ու ժամերին:
ԵՐԵՎԱՆը խորհուրդ է տալիս մի քանի թարմ հայալեզու հրատարակություն, որոնք կարելի է նվիրել լավ մարդկանց՝ Գիրք նվիրելու օրը (փետրվարի 19-ին)։
Ճարտարապետության գրադարանը (LfA) սկսում է զրույցների շարք՝ գրադարանի հիմնադիրների միջև։ Auditoria նախագծի ղեկավար Ալեքսեյ Լաշկովը եղել է TL Bureau արվեստանոցում և խոսել դրա հիմնադիր Հայկ Զալիբեկյանի հետ՝ կրթության, այլ ստուդիաների հետ համատեղ աշխատանքի, սեփական նախաձեռնությամբ նախագծեր պատրաստելու և ճարտարապետության ապագայի մասին։
Փետրվարի 9-ին «Երևան իմ սեր» հիմնադրամի բակում նշվեց Բարեկենդանը․ լարախաղաց, երգեր, պարեր և ուրախություն։
Հունվարի 27-ին Պոլիգրաֆում տեղի ունեցավ ակումբի վերջին ռեյվը։ Դեռ օրեր առաջ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Պոլիգրաֆը փակվում է։ Փորձառու ռեյվագնաց և Պոլիգրաֆի մշտական այցելու Միքայել Զոլյանը պատմում է, թե ինչ նշանակություն ուներ ակումբը Երևանի կյանքում վերջին տարիներին և ինչու է դրա փակումը մեծ կորուստ քաղաքի համար։