Փարաջանով 100
Ինչպես կարդալ Փարաջանովի կինոն. ուղեցույց
Փարաջանովի կինոյի հետ առաջին անգամ առնչվելիս տպավորվում է կադրերի չափազանց պատկերայնությունն ու սյուժետային հստակ գծի բացակայությունը, ինչը կարող է վանել, վախեցնել: Մինչդեռ ռեժիսորի լեզուն կառուցված է մի քանի հիմնական գաղափարների վրա և ոգեշնչված է արվեստի տարբեր ճյուղերից, որոնց միախառնման ու յուրաքանչյուր ֆիլմում նորովի վերաիմաստավորման շնորհիվ ծնվում է Սերգեյ Փարաջանովի կինոյի աշխարհը: