...Ու ռոք
Կադրերի բաժին

...Ու ռոք

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը ԵՐԵՎԱՆի խնդրանքով առաջին անգամ խորացավ իր քսան տարվա ֆոտո արխիվի մեջ՝ հատուկ ռոքային կադրեր պեղելու համար։ Այն, ինչ ստացվեց արդյունքում, կարելի է համարել 21-րդ դարի հայկական ռոքի ֆոտոպատմություն։

Տեքստն ու լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

Վահան Ստեփանյան․ 

1997 թվականին իմ կյանքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից, ինչպես հետո պարզվեց, միակը, որ պիտի մնար հիշողությանս մեջ՝ King Crimson-ի առաջին ալբոմի աուդիո կասետն էր, որը Ջեֆը տվել էր ինձ լսելու ու երևի գեղագիտական աշխարհընկալումս ընդլայնելու համար: 


Մյուս անգամ Ջեֆը, ում իրական անունը Վահագն էր, իմ կյանքում պիտի հայտնվեր 2002-ին, հրավիրեր իր Oaksenham խմբի փորձերին ու համերգին, ես պիտի լուսանկարեի համերգը, իրենք պիտի թողարկեին իրենց առաջին ձայնասկավառակը, իմ լուսանկարները պիտի տպվեին այդ սկավառակում ու այդտեղից ամեն ինչ սկսվեր։ 


Բամբիռներ, The Kings Cross ու Alter Ego, տիկնիկային թատրոն, Վահան Արծրունի ու Կոմիտաս, հանրայինով համերգներ, Sard ու «Դոմժուռի» պադվալ, Reincarnation, բայց դեռ ոչ այսքան բարի, Stop, MDP, Ոստան Հայոց, Deti Picasso, Dogma, ռոք փառատոն, «Այաս», մի հատ էլ ուրիշ փառատոն, բայց ավելի ծանր, մի հատ էլ «Այաս», բայց սիմֆոնիկ նվագախմբի հետ, Zhesht, Որդան Կարմիր, Լավ էլի՝ առանց Գոռ, Լավ էլի՝ Գոռի հետ, Գոռ Սուջյան, որ դեռ խումբ չունի, նոր խմբեր, որ դեռ անուն չունեն ու էդպես՝ անվերջանալի շրջան ու անվերջանալի քանակի ֆոտոներ: 


Հիմա առաջին անգամ եմ փորձում մոտ 20 տարվա նկարածիցս ինչ-որ կադրեր առանձնացնել ու հավաքել մի տեղ, քանի որ մտքովս չի անցել երբեք, որ մի վայրկյան կարելի է կանգնել կամ առավել ևս, որ էս ամեն ինչը ավարտվել է: Ուղղակի մի հատ երկար ռոլ ա… Ու ռոք:

 

Բամբիռ, 2020

 

 

Գոռ Սուջյան, 2006

 

Գայա Հարությունյան / Deti Picasso, 2004

 

Ռոք համերգ, 2007

 

Road Movie, 2009

 

Ռոլանդ Գասպարյան / Reincarnation, 2008

 

 

Էդգար Բարսեղյան / Alter Ego, Stop Club, 2008

 

The Kings Cross, 2004

 

 

Արեգ Նազարյան / Ոստան Հայոց, 2007

 

Dogma, 2009

 

 

Վահան Արծրունի, 2003

 

Արսեն Հակոբյան / Sworn, 2007

 

Կորյուն Բոբիկյան / Stryfe, 2008

 

Վահագն «Jeff» Պապայան / Oaksenham 2008

 

 

Alter Ego, Sard, ռայկոմի փորձատեղ, 2003

 

Արթուր Միտինյան / Ayas, 2008

հավելյալ նյութեր