Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը հաստատվեց
Հուշարձան

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը հաստատվեց

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը հաստատվեց Երևանի ավագանու կողմից։

Աղբյուր՝ Երևանի քաղապետարան, Գրիգոր Երիցյանի ֆբ-էջ

Երեկ Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

 

 

 

Մրցույթն ամփոփվել էր դեռ փետրվարին։ Ներկայացված է 12 նախագծերից հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը: 

 

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մամինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում: