«1001 գիշերներ» փորձառություն․ ուղեցույց
Ամսի 18-ից Երևանում մեկնարկել են «Հակավատի» մշակութային ՀԿ-ի՝ պատմասության հանրայցմանը նվիրված միջոցառումները։ Հունիսի 30-ին, ժամը 18։30-ին «Դը բիչ լաունջում» (Աշտարակի խճուղի, 7) տեղի կունենա եզրափակիչ՝ «1001 գիշերների» փորձառությունը։ Այդ օրը պատմասության ժանրը կներկայանա երեք ձևով՝ բանավոր պատմության, համերի և բույրերի ու երաժշտության միջոցով։ Միջոցառումը նպատակ ունի գովերգել մշակույթը, ժողովուրդների ակունքները, երաժշտությունն ու արվեստը, միավորել մարդկանց և խթանել միջմշակութային հաղորդակցությունը:
24.06.20241. Azad պատմասություն
Հեղինակ և պատմող՝ Սոնա Թաթոյան
Azad հեքիաթասացությունը («ազատ» տարբեր SWANA՝ Հարավարևմտյան Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի լեզուներով) բազմերանգ պատմություն է այլ պատմության մեջ, որն էլ իր հերթին մեկ այլ պատմության մասն է կազմում: Կառուցված է Սոնա Թաթոյանի բացահայտման վրա, որ իր նախապապը Հալեպում սիրիական պատերազմի ժամանակ խամաճիկների ստվերների թատրոն է ունեցել: Մեկ դար անց, երբ Աբկար Քնաջյանը փրկեց իր ընտանիքը և արվեստը Հայոց ցեղասպանության ճիրաններից, նրա մեծ ծոռնուհի Սոնան ընտանիքի տան ձեղնահարկում մի արկղ է հայտնաբերում՝ լի ձեռագործ տիկնիկներով: Այս դեպքը Սոնային ուղղորդում է դեպի «Հազար ու մեկ գիշերների» ու Շեհերազադեյի կերպարի բացահայտում և հանգում այն մտքի, որ «Հազար ու մեկ գիշերներ»-ի փորձառությունը ապաքինման ունիվերսալ ուղի է:
2. Բույրեր և համտեսում
Սոնա Թաթոյան, Իսահակ Սաբու
Սա ճանապարհություն Հայաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի բազմաշերտ համերի և արբեցնող բույրերի ճանապարհով: Մանրակրկիտ ընտրված ուտեստների միջոցով հառնում և ամբողջանում է տարածաշրջանի գայթակղիչ խոհարարական խճանկարը։ Միասին հաց կիսելը թույլ է տալիս միասին հողորդակցվել և սեփական պատմություններով կիսվել։
3. Երաժշտական ճանապարհորդություն
Համադրող՝ Իսահակ Սաբու
Ներկայացում՝ nերշնչված ժողովրդական երգերից, էթնիկ երաժշտությունից և էլեկտրոնային ռիթմերից, որոնք ջերմացնում են հոգին: Այս փորձառությունը մշակվել և կազմվել է տարբեր էթնիկական պատկանելիություն ունեցող երաժիշտների կողմից, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տաղանդավոր երաժիշտների:
Այս ճամփորդության մեջ կարևոր տեղ է հատկացվել «1001 գիշերների» երկրների երաժշտական գործիքներին։ Ժողովրդական երգերն ընդգծում են հայկական, իրանական, հրեական և արաբական ընդհանուր ժառանգությունը և ակտիվացնում են մեր ԴՆԹ-ն, մինչդեռ էթնիկ և էլեկտրոնային հնչյունները հատվում են՝ ստեղծելու ժամանակակից արտահայտչականություն: Այս բազմաբնույթ, աբստրակտ փորձարարությունը միահյուսում է մեդիտացիան, իմպրովիզացիան և տոնակատարությունը՝ միավորելու համար միտքը, մարմինը և հոգին: