«Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս»․ Շողակաթ Վարդանյանի ֆիլմի հաղթանակը IDFA կինոփառատոնում
Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմի երկու մրցանակները՝ դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր՝ IDFA կինոփառատոնում։
17.11.2023Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ Ամստերդամի IDFA-ում, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային ֆիլմը արժանացել է երկու մրցանակի՝ որպես միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ և FIPRESCI մրցանակի։ Գլխավոր ժյուրին այսպես է ձևակերպել իր որոշումը․ «Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»:
Իսկ FIPRESCI—ի մրցանակը, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից, ունեցել է հետևյալ ձևակերպմամբ՝ «Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»:
Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքում։ Զոհված զինվորի մասունքները գտել են մոտ կես տարի անց։ 1489-ը այն համարն է, որ տրվել է նրա եղբոր անճանաչելի մարմնին։ Ֆիլմը նկարահանվել է հեռախոսով։