Անկախության տոնը Հանրապետության հրապարակում, 1991 թ., սեպտեմբերի 21
Անկախություն 29

Անկախության տոնը Հանրապետության հրապարակում, 1991 թ., սեպտեմբերի 21

29 տարի առաջ այս օրը։

Լուսանկարները՝ Արմենպրես | Ռուբեն Աթայան

 

ԵՐԵՎԱՆ #64 | 2020

#ՄերՀայրենիք

Չնայած հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտարարվեցին սեպտեմբերի 23-ին, տոնախմբությունները սկսվել էին արդեն քվեարկության օրը։ Միջոցառումների մի մասն ինքնաբուխ էին, մյուսները՝ կազմակերպված։ Տոնահանդիսությունների կենտրոնը Հանրապետության հրապարակն էր (որը կորցրել էր Լենինի անունը մեկ տարի առաջ)։ Հետագայում սեպտեմբերի 21-ն ամրապնդվեց որպես Հայաստանի անկախության տոն, իսկ գլխավոր հրապարակը դարձավ միջոցառումների անցկացման հիմնական վայր։


Պարբերաբար Անկախության տոնի շրջանակում անցկացվում է նաև ռազմական շքերթ։ Առաջին անգամ այն կազմակերպվել է 1996-ին՝ 5-ամյա հոբելյանի կապակցությամբ, վերջին անգամ՝ 2016-ին։