404.zero-ն Motor Yerevan-ում
Նոյեմբերի 28-29-ը Հայաստանում առաջին անգամ 404.zero արտիստների դուետը Motor Yerevan-ում կներկայացնի XPORTAL ‘ 1.0 ‘ ինստալյացիան և ‘ ISOTRP ‘ աուդիովիզուալ լայվ կատարումը:
Լուսանկարը՝ 404zero.com
404.zero-ն Քրիստինա Կարպիշևայի և Ալեքսանդր Լեցիուսի աուդիովիզուալ դուետն է: Տասը տարի շարունակ նրանք ուսումնասիրում են, թե ինչ կարող են անել ձայնն ու տարածությունը միասին: Նրանք ստեղծում են լուսային, լազերային և ձայնային ինստալյացիաներ, աուդիովիզուալ կենդանի կատարումներ և դրանց հիմքում ընկած ծրագրային ապահովումը՝ ամբողջությամբ կոդավորման և մոդուլային սինթեզատորների միջոցով՝ ոչ մի սեմփլ, ոչ մի կադր: Լույսն ու ձայնը վերածվում են ճարտարապետության, որի ներսում գտնվում է հանդիսատեսը:
Նրանց դեբյուտային «404.0» ալբոմը թողարկվել է 2020 թվականին իսլանդական Bedroom Community լեյբլով, ձայնագրվել է Ռեյկյավիկի Greenhouse Studios-ում՝ բացառապես Buchla և Eurorack սինթեզատորներով: «The Revenant»-ի թեմայով նրանց ռեմիքսը տեղ է գտել «A Tribute to Ryuichi Sakamoto — To the Moon and Back» ալբոմում (Milan Records, 2022):
Նրանց աշխատանքները ցուցադրվել են MUTEK, Dark Mofo, Outline, GAMMA Festival, Electric Castle, Present Perfect, LACMA և ICC Tokyo հարթակներում, ընտրվել են Japan Media Arts Festival-ի կողմից և մրցանակների են արժանացել Genius Loci Weimar-ում և IMAP-ում:
Միջոցառումը ներառում է 2 օր, 20+ հնչյունային արտիստներ (Sound Artists), AV կատարումներ, լուսային ինստալյացիա, մարկետ, աշխատարան (վորքշոփ), ցերեկային և գիշերային ծրագիր և շատ ավելին:
Կազմակերպված է PROUN x 140 crew × Rambalkoshe x Kitchen Lab-ի կողմից Motor Yerevan-ում (Մովսես Խորենացի փող., 28):
PROUN-ը մեդիա արտիստների շարժում է, ովքեր աշխատում են այնպիսի մեդիաների հետ, ինչպիսիք են լույսը, ձայնը, վիդեոն, տարածությունը և ժամանակը: Ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաները և ստեղծելով միջդիսցիպլինար նախագծեր՝ արտիստները ստեղծել են նոր արտաինստիտուցիոնալ շարժում՝ զերծ ավանդական պարադիգմներից: