5'Nizza. երևանյան առաջին համերգը
Համերգ

5'Nizza. երևանյան առաջին համերգը

Լեգենդար խարկովյան 5'Nizza խումբը առաջին անգամ ելույթ կունենա Երևանում։ Օգոստոսի 4-ին, Platform դահլիճում։

Տոմսեր

Սերգեյ Բաբկինի ու Անդրեյ Զապորոժցու դուետը, որը կազմավորվել է 2000 թվականին ուկրաինական Խարկովում, կատարում է հիփ-հոփի, ռեգիի, ֆանքի ու բարդ-երաժշտության անկրկնելի խառնուրդ։ Չնայած, որ այս տարիներին խումբը ձայնագրել է ընդամենը երեք ստուդիական ալբոմ, դրանց մեջ զետեղված հիթերի քանակը հերիք է, որ 5՛Nizza-ն տարիներ շարունակ շրջագայի աշխարհով։ Ահա, թե ինչպիսին է խումբը բեմի վրա․ մի քանի կատարում։ 

 


 

Խմբի առաջին հիթը, որի տարածմանը նպաստեց Լեոնիդ Պարֆյոնովի "Намедни" հաղորդաշարում ցուցադրությունը։ 

 

 


 

Խմբի ամենագեղեցիկ կատարումներից մեկը։ 

 

 


 

Չնայած, որ 5՛Nizza-ի երգերի զգալի մասը ռուսերեն է, հատկապես վերջին ալբոմում կան նաը ուկրաիներեն կատարումներ։ 

 

 


 

Չնայած, որ այս երգն ի սկզբանե նվիրված է եղել խմբի՝ վաղ հեռացած կուռքերին (հղումներ կան, օրինակ, Կուրտ Կոբեյնին, Վլադիմիր Վիսոցկուն ու Բոբ Մառլիին), տղաների հայրենիքում արդեն երկուս ու կես տարի ընթացող պատերազմի ֆոնին այն կարող է այլ կերպ էլ ընկալվել։ 

 

 


 

Խմբի ամենակրակոտ ու ցանցառ կատարումներից մեկը։ 

 

 


 

Մանրամասների ու տոմսերի համար՝ այստեղ

հավելյալ նյութեր