HAYA. օր 2․ 50 Cent | ֆոտոշարք
HAYA փառատոնի երկրորդ օրը «Հրազդան» մարզադաշտում հիփ-հոփի օր էր․ 50 Cent-ը Երևանում։
Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի, Արամ Կիրակոսյանի, Հրանտ Խաչատրյանի, Վահան Ստեփանյանի, Ասատուր Եսայանցի, Կարապետ Սահակյանի | Haya.am
2000-ականների հիփ-հոփի գլխավոր աստղերից մեկը, թվում էր թե, վաղուց պատմություն է դարձել, իսկ In Da Club-ն ու P.I.M.P․-ը հիշվում են միայն ռետրո երեկույթների ժամանակ։ Բայց տարվա սկզբում Superbowl-ի երաժշտական ընդմիջումը նորից թարմացրեց հուշերը 90-2000-ականների ռեպի մասին, իսկ թարմացվածների թվում էր նաև 50 Cent-ը։ Իսկ շատ չանցած HAYA փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ առաջին թողարկման հեդլայներներից մեկը կլինի հայտնի ռեպերը։ 50 Cent-ը Երևան այցելեց իր Green Light Gang World Tour-ի շրջանակում ու կատարեց իր բոլոր գլխավոր հիթերը։
Նախքան օրվա գլխավոր աստղի բեմ դուրս գալը հանդիսատեսին տաքացնում էին Մի քանի հոգին ու ամերիկահայ ռեփեր R-Mean-ը․ սա նրա առաջին ելույթն էր Հայաստանում։
50 Cent-ը միայնակ չէր․ բեմում նրան նվագակցում էին G-Unit-ի երաժիշտները, վոկալում օգնում էին Tony Yayo-ն ու Uncle Murda-ն, և մի խումբ պարուհիներ։
Համերգի հաջորդ օրը 50 Cent-ի սոցցանցերում հայտնվեց գրառում, որտեղ նա զարմանքով ու հպարտությամբ արձանագրում էր, որ Հայաստանում ելույթ ունեցած առաջին ռեփերն էր։ Կարծքիները կիսվեցին․ ոմանք հիշեցին Քանյե Ուեսթի հայտնի ելույթը Կարապի լճում, բայց գուցե դա լիարժեք համերգ չի՞ կարելի համարել։ Այդ դեպքում Candy Shop-ի հեղինակը ճիշտ է։
Երևանից հետո 50 Cent-ը շարունակեց շրջագայությունն ու ուղևորվեց Իսրայել։