Աչքով չտա՛լ
Ուսումնասիրել ենք երևանյան հանրային տրանսպորտի ներքին հարդարանքը։
Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի
ԵՐԵՎԱՆ #13 | 2013
2021 թվականի հուլիսին Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացրեցին, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել։
Աշխատավայրը մարդու երկրորդ տունն է: Այդ պատճառով այն միշտ ձևավորվում է, որ գոնե մի քիչ հաճելի ու հարմարավետ լինի մասնագետի համար: Երևանի երթուղայինների վարորդները, օրինակ, վաղուց մասնագիտացել են մեքենայի իրենց հատվածի ձևավորման մեջ, որը կարող է ներառել խաչեր, աչքուլունքներ, սրտիկներ, սրբապատկերներ, խաղալիքներ և դրոշներ: