Alteration․ գլխավոր իրադարձություններ
Ռեյվ

Alteration․ գլխավոր իրադարձություններ

Մայիսի 30-ին մեկնարկեց Alteration փառատոնը, որը կշարունակվի մինչև հունիսի 18-ը։

Երևանում մայիսի 30-ից հունիսի 18-ը անց է կացվում Alteration արվեստի և երաժշտության փառատոնը, որի շրջանակում Այրարատում և Ֆերմատայում հանդես կգան երաժիշտներ, DJ-ներ, սաունդ արտիստներ և փերֆորմանս արտիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Վրաստանից։ Բացումն արդեն տեղի է ունեցել Nina Kraviz-ի ուղեկցությամբ, բայց փառատոնի մեծ մասը դեռ առջևում է։ ԵՐԵՎԱՆը պատմում է ի՞նչ, որտե՞ղ ու ե՞րբ։  

 

 

Հունիսի 4

Alteration w/ Iveta Mukuchyan & С Е Т А П

Այրարատ

Իվետա Մուկուչյանն ու միջազգային ճանաչում ունեցող С Е Т А П ստուդիան հանդես կգան համերգ-շոուով և լուսային բացառիկ փերֆորմանսով։ Երգչուհին առաջին անգամ կներկայանա նոր երաժշտական ձևաչափով և կանցկացնի non-stop շոու՝ դադարների ընթացքում չհեռանալով բեմից։ Ելույթները կուղեկցվեն երգչուհու մոնոլոգներով, պարային ելույթներով և կենդանի նվագակցությամբ։


*Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել միայն Idram հավելվածով, իսկ մուտքի մոտ՝ նաև Idram տերմինալներով. 1 տոմսի արժեքը՝ 5000 դրամ։

 

Հունիսի 4

Alteration w/ Vlada

Fermata

Fermata ակումբում կհյուրընկալվի բեռլինաբնակ ռուս արտիստ, Մոսկվայի հայտնի ARMA 17 ակումբի ռեզիդենտ, Volks-ի համահիմնադիր VLADA-ն, ինչպես նաև Թբիլիսիից՝ Reshio-ին, resurrêction-ին և լոկալ DJ maa semou-ին:


*Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել միայն Idram հավելվածով, նաև Idram տերմինալներով. 1տոմսի արժեքը՝ 5000 դրամ, մուտքի մոտ՝ 8000 դրամ։


Հունիսի 5

Alteration w/ Gurumiran, Katil, Lav Eli, Nemra, Rozen Tal

Այրարատ


Alteration-ը ոչ միայն էլեկտրոնային երաժշտության փառատոն է, այդ պատճառով միջոցառումներից մեկը նվիրված է ռոքին։ Ամսի 5-ին Այրարատում կնվագեն հայաստանյան մի քանի կարևոր խմբեր՝ Լավ Էլին, Կաթիլը, Ներման ու Ռոզեն Թալը, իսկ հատուկ հյուրը կլինի բեյրութցի Գուրումիրանը։  


*Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել միայն Idram հավելվածով, նաև Idram տերմինալներով. 1տոմսի արժեքը՝ 5000 դրամ, մուտքի մոտ՝ 7000 դրամ։

 

 

Հունիսի 6

Alteration Classic / Electro fusion

Այրարատ


Հավանաբար ամենայուրահատուկ երաժշտական գործողությունն ամբողջ փառատոնի ընթացքում, որի ընթացքում Contemporary Sound Orchestra էլեկտրոակուստիկ էքսպերիմենտալ անսամբլը կկատարի փորձարարական երաժշտություն: Համերգին հանդես կգան նաև տարբեր երաժշտական գործիքներ նվագող 12 երաժիշտներ, որոնց պարտիտուրը կղեկավարվի նախապես ձայնագրված քաղաքային տարաբնույթ ձայներով և քարտեզային պատկերներից կազմված ալգորիթմիկ աուդիո-վիզուալ հանգույցով, որի ընթացքում յուրաքանչյուր երաժիշտ իր պարտիան նվագելիս կլինի լիովին ազատ։ 


*Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել միայն Idram հավելվածով, նաև Idram տերմինալներով. 1տոմսի արժեքը՝ 2000 դրամ, մուտքի մոտ՝ 3000 դրամ։


Հունիսի 12

Alteration w/ TIGERHEAD

Fermata


Fermata-ում կնվագի Բեռլինից ժամանած DJ-պրոդյուսեր և կոմպոզիտոր TIGERHEAD-ը: Գլխավոր բեմում կհնչի գերմանական Bright Lights լեյբլը ներկայացնող արտիստի անտիպ հավաքածուի vinyl-ներով սեթը: Բացի դրանից սպասվում են երևանաբնակ ռուս DJ և պրոդյուսեր Yuzza-ի ելույթը, իսկ Bar Stage-ում կնվագի տեղացի DJ-պրոդյուսեր Teon-ն:

 

 *Տոմսերը նախապես կարող եք ձեռք բերել միայն Idram հավելվածով, նաև Idram տերմինալներով. 1 տոմսի արժեքը՝ 5000 դրամ, մուտքի մոտ՝ 8000 դրամ։

 

Հունիսի 18

Alteration w/ RICARDO VILLALOBOS

Ayrarat


Փառատոնի երկրորդ աշխարհահռչակ մասնակիցը և գլխավոր հեդլայներն անշուշտ գերմանաչիլիացի Ricardo Villalobos-ն է, մինիմալ տեխնոյի ամենահայտնի դեմքերից մեկն աշխարհում։