Ամանորյա հրաշքի այլընտրանք
EasyPay-ն առաջարկում է միավորվել ու համատեղ ուժերով իրականություն դարձնել ամանորյա այլընտրանքային հրաշքը։ ԵՐԵՎԱՆը պարզել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանից, թե ինչպես։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
ԵՐԵՎԱՆ #73 | 2021
EasyPay ընկերությունը վճարային համակարգերի դաշտ մուտք գործեց դեռ 2014 թվականին մեկ նպատակով՝ հեշտացնել և պարզեցնել ֆինանսական գործընթացները մարդկանց համար։ Սկզբում ընկերությունն ուներ 8 վճարային տերմինալ, իսկ այսօր սարքավորումների թիվը գերազանցել է 3000-ը։ Ընկերությունը համագործակցում է պետական կառույցների, սննդի և ժամանցի կետերի, ինտերնետ և բջջային կապ ապահովող մի շարք կազմակերպությունների հետ՝ առաջարկելով նրանց վճարման որակյալ, միևնույն ժամանակ պարզ տարբերակ՝ կարևորելով ոչ միայն մայրաքաղաքը, այլև մարզերը։ Արդեն 2017-ին, ուղղորդվելով հենց այդ տրամաբանությամբ, ընկերությունը ներկայացրեց easyeallet առցանց դրամապանակը, որը վերջին տարիների ընթացքում թողարկել է 470+ ծառայություն և դեռ շարունակում է ընդլայնել իր առաջարկը։
Ամեն ինչ պարզ է
«Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ»,– պնդում է EasyPay-ը՝ հակադրվելով Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված ոչ այնքան բարի ավանդույթին։ Ընկերությունն առաջարկում է անել հակառակը. Նոր տարուն ընդառաջ եղևնին կտրելու և օրեր անց դեն նետելու փոխարեն տնկել մեկը՝ պարզապես կատարելով գնումներ։
Ներբեռնեք հավելվածը
Այս ամանորյա արշավի շրջանակում, դեկտեմբեր ամսվա ընթացքում EasyPay-ի առցանց դրամապանակի՝ easywallet-ի միջոցով QR-ով կատարած ցանկացած գնման դիմաց Հայաստանի որևէ անկյունում կտնկվի մեկ ծառ։ Ստացվում է, որ եթե հազար մարդ կատարի գնում, կարող ենք մի նոր անտառի անուն մտածել։ Այս քայլով ընկերությունն իր սպառողին առաջարկում է իրագործել ամանորյա մի քիչ ուրիշ, բայց ոչ պակաս կարևոր հրաշք։ Որովհետև հրաշքը կարող է բխել ամենապարզ քայլից։ Ընկերությունում վստահ են, որ ծառ տնկելն արդեն իսկ հրաշք է, քանի որ այդպիսով լավություն ենք անում բնությանը, համապատասխանաբար՝ նաև ինքներս մեզ։
Առհասարակ EasyPay բրենդի հիմքում ընկած է պարզության գաղափարախոսությունը։ Ֆինանսական գործունեությունը բավականին բարդ ոլորտներից է, բայց ընկերությունը փորձում է այդ բոլոր գործընթացներին ավելի հեշտ և պարզեցված տարբերակներ տրամադրել։ «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այդ թվաբանության մեջ անիմաստ խորանալու փոխարեն կարող ես ծախսել քո ժամանակը շատ ավելի կարևոր բաների վրա. շփվես ընկերներիդ և ընտանիքիդ հետ, հոգաս քո առողջության մասին, կամ, օրինակ, ծառ տնկես,– ասում է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանը և ամփոփում.– պարզություն ամեն ինչում»։
Հարատև հրաշք
Ամեն տարվա վերջին ամսում մենք բոլորս սկսում ենք պլանավորել, ինչ-որ բարդ սխեմաներ գծել և տանջել ինքներս մեզ, որպեսզի մեր և մեր երեխաների համար ստեղծենք ամանորյա հրաշքի զգացողությունը, իսկ Easy Pay-ն ասում է՝ դու այդ ամենի փոխարեն կարող ես, օրինակ, ուղղակի ծառ չկտրել, բարություն անել և այդ դեպքում ևս կունենաս քո երազած հրաշքը, որը չի տևի մի օր կամ մի ամիս։ Ձեր տնկած ծառը կապրի տասնամյակներ և կդառնա ամանորյա հրաշք ոչ միայն ձեր, այլ շատ ու շատ այլ մարդկանց համար։
Բնությանը խնայողաբար վերաբերվելու գաղափարն արդիական է թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը ձեռնարկեց «10m» նախաձեռնությունը, որով նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում շուրջ 10 միլիոն ծառ տնկել երկրի տարածքում։ Կարևորելով այս խնդիրը՝ EasyPay-ը ևս որոշեց միանալ այս գործընթացին։
Արշավի մեկնարկը տրվել է սոցիալական տեսահոլովակով՝ նկարահանված ամանորյա ժանրի լավագույն ավանդույթներով՝ պահպանելով հրաշքի սպասումը, ինտրիգը և ընտանեկան ջերմությունը։ Տիգրանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նախ և առաջ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է, հետո նոր՝ easywallet հավելվածի առաջխաղացման արշավ (սրանից բացի, դեկտեմբեր ամսվա ընթացքում մի շարք խանութներ առաջարկելու են նաև քեշբեքեր easywallet-ով վճարելու դեպքում)։
Իսկ արշավի ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի, թե որտեղ և որքան ծառ է տնկվել քո իսկ գնումների արդյունքում