Ամեն մեկիս Ազնավուրը
Հուշեր

Ամեն մեկիս Ազնավուրը

Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ՝ հուշեր Ազնավուրի համերգներից։

Տեքստը՝ Ամալի Խաչատրյանի


Լուսանկարները՝ Բիայնա Մահարու


ԵՐԵՎԱՆ #51, 2018

Ֆրանկոֆոնիայի օրերին ամենից շատ սպասված հյուրը ոչ թե Մակրոնն ու Տրյուդոն էին, այլ Ազնավուրը: Բայց երբ բեմը Հանրապետության հրապարակում արդեն կառուցվում էր, շանսոնյեն հեռացավ կյանքից: Հիմա շատերն են փոշմանում, որ այդպես էլ Շառլին բեմից չլսեցին, իսկ շատ շատերն էլ մտքում վերապրում են համերգը, որին ներկա լինելը մեծ բախտավորություն են համարում։ Թե ինչպիսին էին Շառլի համերգները, ինչպիսին էր Շառլը բեմում ու ինչ զգացմունքներ ուներ հանդիսատեսը, պատմում են ազնավուրյան համերգները վայելած մարդիկ։

 

Աննա Իսրայելյան, լրագրող

1997-ի դեկտեմբերն էր, այն ժամանակ դեռ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ լրագրողների մի խմբով այցելել էինք Փարիզ. գործարարների մի խումբ կար պատվիրակության կազմում, կարծեմ հենց նրանց նախաձեռնությամբ էր մեզ համար որպես նվեր կազմակերպվել Շառլի համե րգին մասնակցելը։ Փարիզի Կոնգրեսի պալատում մոտ մեկ ամի սշարունակ Ազնավուրը համերգներ էր տալիս, եթե չեմ սխալվում հենց անվանումն էլ «Հրաժեշտի համե րգաշրջան» էր։ Այն ժամանակ խոսակցություններ կային, որ նա պատրաստվում է դադարեցնել համերգային գործունեությունը, և մեկ ամի ս շարունակ ուղղակի լեփ-լեցուն էր դահլիճը։

 

Անկեղծ խոստովանեմ, մինչ այդ ինձ թվում էր, որ Ազնավուրին ավելի շատ մենք էինք սիրում, քանի որ նա մերն է, նա հայ է՝ ամենահանրահայտ հայն է, չկա նրան հավասարը, բայց այդ դահլիճում գտնվելով՝ հասկացա, որ նրան նաև մենք ենք սիրում։ Այն ոգևորությունը, որ տիրում էր դահլիճում, այն խարիզման, որ նա բեմից դրսևորում էր (երբ չորուկ ձեռքով դողդողացնում էր կամ պարում էր) ու տեսնելով բեմում ինչ է կատարվում՝ հասկանում էիր, որ անկախ նրանից, թե որքանով է երգարվեստը լեցուն տարբեր երգիչներով, Ազնավուրը լեգենդ է և նրան հենց այդպես էլ ընկալում էր հանդիսատեսը։ որպես լրագրող անձամբ հանդիպել եմ երկու անգամ, հարց եմ տվել ու նաև խնդրել եմ նկարվել հետը։

 

Հատված 2006 թվականի բացօթյա ելույթից

 

Արեգ Սերոբյան, դպրոցական

Ես ունեի երեք երազանք՝ ուզում եմ փիղ ունենալ, գնալ Շոտլանդիա և տեսնել Շառլ Ազնավուրին: Երրորդ երազանքը երեք տարի առաջ արդեն կատարվել է: 2015-ի հոկտեմբերի 10-ի առավոտյան մի այն իմացա, որ նույն օրը երեկոյան Շառլը համերգ է տալու, և 90%-ով ես չէի կարող մասնակցել, եթե չլիներ Լիլիթ անունով մի մարդ, որ երկու տոմս էր գնել ու վաճառում էր: Ես ու փոքր եղբայրս մե ր խնայած գումարներով գնեցինք այդ տոմսերը ու երեկոյան 18:30-ին արդեն Համալիրում էինք: Քանի որ հորեղբայրս աշխատում էր Համալիրում, ես նույնիսկ հնարավորություն ունեցա համերգից առաջ նրա վերջին փորձերը տեսնել: Ազնավուրի երգերի խոսքերը ես չեմ հասկանում, սակայն դրանք ինձ այնքան հոգեհարազատ էին, որ թվում էր՝ կարող եմ նրան հավասար երգել:

 

Երբ վերջում Շառլը ավարտեց համերգը, նա պարում էր, հանել էր պիջակը ու պտտում էր գլխավերևում…

 

Երբ ես մտածում էի, որ բոլոր մտավորականներն ու հրաշամարդիկ շուտ են մահանում, հիշում էի Ազնավուրին: Ես ինքս իմ մեջ որոշել էի, որ եթե Շառլը մեզ դեռ չի լքել, ապա անավարտ գործ ունի: Միգուցե նա ուղղակի մարմն ո՞վ մահացավ, մի գուցե արդեն մարմի՞նն էր ծերացել ու նրան նոր մարմին էր պետք: Հույս ունեմ, որ երկնքում կամ մի տեղ, ուր ավելի լուսավոր է երկրից, նա կմնա լույսի ու սիրո մեջ:

 

Բիայնա Մահարի, լուսանկարիչ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբով Փարիզում Ազնավուրի հետ բեմում մի անգամ երգել եմ, մի քանի անգամ էլ Երևանում. նա մեր երգչախումբը շատ էր սիրում։ Երևանյան վերջին համերգին արդեն բեմում չէի՝ լուսանկարում էի: Իրականում դա միակ համերգն էր, որ իսկապես լսել եմ, որովհետև նախորդներին չէինք կարող լսել՝ մեր հերթին էինք սպասում։

 

Սովորաբար համերգ նկարելիս մի տեղ կանգնում ես նկարում, հետո վազում մեկ այլ տեղ, հետո փորձում ես կուլիսներ մտնել, հետո վերևից… Այս անգամ էլ այդպես էի տրամադրված, մի տեղ կանգնեցի, մի քիչ նկարեցի ու հասկացա, որ այլևս ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, որ ոչ մի բան չեմ կարող անել, որ նկարը դառնա ավելի լավը, ավելի լավը, քան ցանկացած նկար, որի մեջ ուղղակի Ազնավուրը կա։ Էդպես մի կադր ստացվեց՝ Ազնավուրը ծաղիկները ձեռքին կանգնած է բեմի եզրին, իսկ մյուս կողմում երևում են հանդիսատեսների ձեռքերը՝ մթության միջից դեպի նա պարզած: Դա փոխաբերական իմաստով ես եմ, դա իմ վերաբերմունքն է Շառլին:

 

 

Մարիկա Տոնյան, դասախոս

Հաստատ չեմ հիշում, երևի 1964 թիվն էր, ես 14 տարեկան էի, Ազնավուրի երևանյան համերգին մայրիկիս հետ նստած էինք շատ լավ տեղերում՝ պարտերի առաջին, թե երկրորդ շարքում էինք։ Առջևի նստած հանդիսատեսը մեզ չէր խանգարում, մենք նրան շատ լավ տեսնում էինք։

 

Այնքան լարված էինք լսում, որ նստել էինք աթոռի ծայրին ու հարմար չէինք տեղավորվել։ Էլեկտրականացած մթնոլորտ էր, շատ ազդեցիկ էր… Եթե հաշվի առնենք, որ նա սկսեց ժողովրդականություն վայելել 56–57 թվականներին, դա պիկն էր՝ նրա երիտասարդ ժամանակն էր, շատ մեծ տպավորություն թողեց. անշարժ նստած լսում էինք։ Շատ դինամիկ ու շատ էմոցիոնալ էր բեմում, մի ամբողջ ներկայացում էր, ոչ թե պարզապես համերգ։

 

Անդրե Սիմոյան, երաժիշտ / 2015թ. համերգի տեխնիկական անձնակազմից

2015-ին առաջին անգամ բախտ եմ ունեցել մոտիկից շփվելու պարոն Ազնավուրի հետ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հյուրեր էին եկել Հայաստան, ու նա էլ պետք է համե րգ ունենար Համալիրի համե րգասրահում: Ես այդ օրը աշխատում էի որպես տեխնիկական թարգմանիչ, քանի որ Ազնավուրի տեխնիկական թիմը եվրոպացիներից էր կազմված, ու հայ աշխատողները լեզուն հասկանալու խնդիր ունեին:

 

Ազնավուրն անչափ բարի ու համբերատար էր: Նկարվում էր բոլորի հետ ու շատ ջերմ էր վերաբերվում նրանց: Հիշում եմ՝ որոշակի խնդիրներ կային այն մոնիտորների հետ կապված, որոնք երգերի բառերն էին հուշում… Շառլն ընդհանրապես խուճապի չմատնվեց ու չնայած համերգը սկսելուց առաջ մեզ հաջողվեց այդ խնդիրը լուծել, նա, միևնույն է, պատրաստ էր առանց այդ տեքստային մոնիտորների բեմ բարձրանալ: Առաջին անգամ էր, որ այդպիսի մի ջավայրում լսում էի նրան՝ հենց հնչյունային վահանակի կողքից: Հիացած էի, թե ինչպես էր նա կարողանում տարիներ շարունակ կատարած երգերի ամեն մի բառը նորից զգալ ու մաքսիմալ էմոցիայով մատուցել… Սրահում անբացատրելի էներգետիկա էր տիրում:

 

Հատված 2015 թվականի երևանյան համերգից

 

Ավետ Բադալյան, ֆինանսիստ /2015 թ. համերգի կամավոր

Ինձ համար կյանքում Ազնավուրը կարևոր էր այնքանով, որ ամեն մի ապրում կապել եմ իր երգերից մե կի հետ՝ 20 ամյակը՝ Sa jeunesse, hier encore, սիրահարվելիս՝ She, նախկին սիրած աղջկան նորից հանդիպելը՝ Non, je n’ai rien oublié, խմած ժամանակ բարձր երգել Les deux guitares… Ըստ իս՝ Ազնավուրի երգերն ուղղակի լսելու համար չեն. ցանկացած երգ պիտի համե րգով դիտվի, որովհետև երբ ինքը մի մի կաներով ու ժեստերով, թաշկինակով, կոստյումով պատմում է իր երգը, թեկուզ նույն La Boheme-ը կամ Comme ils disent-ը, այդ ժամանակ է երգն ամբողջական դառնում։ Մինչհամերգային հուզված վիճակը բոլորի մոտ շատ ուժեղ էր զգացվում, իհարկե, բացի անհոգ իշխանավորներից։

 

2015-ի համերգն էր, Շառլը մտավ բեմ, ու հոտնկայս օվացիաներ սկսեցին, մարդկանց աչքերն ավելի լցվեցին, ես կատարյալ էյֆորիայի մեջ էի…

 

Սկսեց առաջին երգը՝ Les emigrants-ը. նա մի շտ այս երգով է սկսում, որովհետև՝ լինելով գաղթականի ընտանիքում ծնված՝ կարևորում էր գաղթականների հարցը բարձրաձայնելը։ Հատկանշական էր Mon ami, mon Judas երգը, որ եթե նախագահը հասկանար բառերը, հաստատ շատ կսիրեր։ Այն քծնողների ու քեզ անդունդը նետելու պատրաստ պնակալեզների մասին է։ La Boheme-ը ինչպես մի շտ աստվածային էր, անբաժան էր թաշկինակը ներքև նետելու ու դրա վրա նետվող մարդկանց դրվագը։ Տխրեցի, որ She-ն չերգեց, ջղայնացա, որ Je m’voyais déjà-ն չերգեց, բայց ներեցի Emmenez-moi լսելուց հետո, որովհետև ծով չունեցող Հայաստանի երկրպագուների համար, այդ թվում և իմ, այն մի ուրիշ երազային երգ է։

 

Ամալի Խաչատրյան, լրագրող

Ընդունելության պարապմունքներից հոգնած տուն գալուց էի սկսել Ազնավուր լսել, մի օր էլ երազանք պահեցի, որ անպայման Շառլի համե րգին լինեմ։ 2015-ին դեռ ուսանող էի, ամեն տեղ աշխատում էի՝ նորմալ գումար չէի ստանում, իսկ համե րգի ամենաէժան տոմսը 30000 դրամ էր։ Շատ լավ էի հասկանում, որ դա ամե նաչնչին գումարն է երազանքն իրականացնելու համար ու նաև ոչինչ է Շառլին բնականից լսելու ու տեսնելու համար, բայց պետք է այդ պահին ունենայի գումար, որ մի հատ էլ չնչին լիներ։ Հատկապես, որ զգում էի՝ սա վերջին համերգն է լինելու Հայաստանում: Պարտքով գումար վերցրեցի ու գնեցի տոմսը:

 

Մտավ բեմ ու սկսեցի լացել: Մինչև հիմա էլ չգիտեմ՝ ինչու այդպես հուզվեցի, որովհետև զգո՞ւմ էի երազանքս է կատարվում, թե՞ որ Մեծությունն է բեմում։

 

Վերջում էլ մի 3–4 հոգով գնացինք ստորագրություն խնդրելու, Համալիրի հետևում՝ դռան մոտ կանգնած սպասում էինք, (ի դեպ, այնքան վստահ էի, որ լիքը մարդ է նկարվելու հերթ կանգնելու, պարզվեց՝ մի այն մե նք էինք), բայց Շառլը չկանգնեց, արագ սլացավ դեպի մե քենան, հետո անձնակազմի ց մե կն առաջարկեց հանձնել իրեն տոմսերը, խոստացավ՝ հյուրանոցում փոխանցել Շառլին, որ ստորագրի վրան։ Հաջորդ օրը վերցրինք, ոսկեգույն գրիչով էր ստորագրել, թվում է՝ հասարակ բան է, գրիչ է, էլի, բայց շաբլոն սև կամ կապույտ գրիչով չէր ստորագրել, նա, փաստորեն, հատուկ ստորագրությունների համար ոսկեգույն թանաքով գրիչ էլ ուներ։

հավելյալ նյութեր