Ամսագրի շապիկից՝ շինարարության պաստառ
Բարեկարգ Երևան

Ամսագրի շապիկից՝ շինարարության պաստառ

2020 թվականին քաղաքապետարանում կամային որոշում կայացվեց փոխարինելու «Ավելի բարեկարգ Երևան» պաստառները, որոնք տարիներ շարունակ փակցվում էին շինհրապարակներում։ Նոր պաստառների ձևավորման հեղինակը Սարգիս Անտոնյանն է։

#Դիզայն #Ճարտարապետություն

Ըստ Անտոնյանի, նոր պաստառների գաղափարի հիմքում ԵՐԵՎԱՆի 2017 թվականի «Օբյեկտիվ լուսագրություն» համարի շապիկն է, որի հեղինակը հենց Սարգիսն է։ «Թումոյից նախկին գործընկերս՝ Զառան, մի օր զանգեց ու ասեց, որ Երևանի քաղաքապետարանում շատ են ուզում պաստառներ պատրաստել հենց այդ շապիկի ոճով», - հիշում է նկարիչը, որը հատուկ այդ առաջադրանքի համար մի հորինված թաղամասում տեղավորեց իր մի քանի սիրելի երևանյան կառույցները՝ ԱՕԿՍ-ի շենքը, «Մարշալ Բաղրամյան» մետրոն, Փակ շուկան և այլն։ 

 

 

Իսկ «Ավելի բարեկարգ Երևան» գրության փոխարեն նոր պաստառն այժմ հորդորում է պահպանել անվտանգության կանոնները։