Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայացը Երևանում
Մեծ էկրան

Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայացը Երևանում

Անդրեյ Տարկովսկու վեց ֆիլմերը մեծ էկրանին, մարտի 10-ից 19-ը։

«Մոսֆիլմ» կինոկոնցեռնը, շվեդական կինոինստիտուտի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ Երևանում անցկացնում են ռուսական և միջազգային կինեմատոգրաֆի դասական Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

 

Կցուցադրվի ռեժիսորի ռեստավրացիայի ենթարկված վեց ֆիլմ ՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլարիս», «Հայելի», «Ստալկեր» և «Զոհաբերություն»: Բոլոր սեանսները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ կինոդահլիճում։ Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կունենա ֆիլմի քննարկում և  կինոքննադատի հետ համատեղ վերլուծություն։

 

Կինոքննադատ՝ Մաքսիմ Սելեզնյով։ Եղել է «Cineticle» օնլայն պարբերականի գլխավոր խմբագիրը, «Կինոյի արվեստ» ամսագրի խմբագիր, «Սեանս» ամսագրի հրավիրված խմբագիր։ Հրատարակվել է Colta.ru, Spectate, Senses of Cinema, La Furia Umana կայքերում, Outskirts ամսագրում և այլուր։


Տոմսերը կարելի է գնել հետահայացի կայքում

հավելյալ նյութեր