ANIMA DOC. վավերագրական անիմացիոն ֆիլմերի ցուցադրության
Անիմացիա

ANIMA DOC. վավերագրական անիմացիոն ֆիլմերի ցուցադրության

Մարտի 5-ին Երևանի Գյոթե կենտրոնում տեղի կունենա վավերագրական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն, որն իրականացվում է Գյոթե ինստիտուտի EU4Dialogue նախագծի շրջանակներում։

Ցուցադրության ընթացքում կներկայացվի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի ընտրանի, որը կներկայացնի այդ ժանրի զարգացումն ու բազմազանությունը, թեմաների լայն շրջանակն ու անիմացիոն նորարարական հնարքները:

 

Ցուցադրությունը տեղի է ունենում ANIMA DOC Laboratory-ի նոր նախագծի շրջանակներում՝ KIN IFF (Հայաստան), Saqanima (Վրաստան) և Animest (Ռումինիա) նախաձեռնությունների համագործակցությամբ: Ֆիլմերի ընտրությունը կատարվել է "Animest" Բուխարեստի միջազգային անիմացիոն կինոփառատոնի կողմից:

 

Մուտնք անվճար է։ 

հավելյալ նյութեր