«Անվախ աղջիկ». նոր քանդակ Երևանում
Քանդակ

«Անվախ աղջիկ». նոր քանդակ Երևանում

Ապրիլի 7-ին Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց բացվել է «Անվախ աղջիկ» քանդակը։

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Երևանում՝ Կառավարության  երրորդ մասնաշենքի դիմաց Սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղադրվել է «Անվախ աղջիկ» քանդակը։ 

 

Լուսանկարը՝  Ճարտարապետություն Շինարարություն Դիզայն

 

Հայկական տարազով, ձեռքերը գոտկատեղին տեղավորած աղջկա կոմպոզիցիան շատերին հիշեցրեց Նյու Յորքում գտնվող Fearless Girl արձանը, որը տեղադրվել էր 2017 թվականի մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին՝ հատուկ կանանց իրավունքներին վերաբորղ խնդիրներին ուշադրություն գրավելու նպատակով։ Ի սկզբանե ժամանակվորապես տեղադրվող աշխատանքն այդպես էլ մնաց իր տեղում։ Ավելին, քանդակագործ Քրիստեն Վիզբալը կերտեց «Անվախ աղջկա» ևս մի քանի օրինակ, որոնք տեղադրվեցին Լոնդոնում, Օսլոյում, Մելբուրնում և Յոհանեսբուրգում։ Հենց այս քանդակի ավելի հայեցի տարբեարկն էլ՝ «Նե․ Անվախ աղջիկը» մակագրությամբ հայտնվել է Երևանում։ 

 

Նյու Յորք

 

Յոհանեսբուրգ

 

Օսլո

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում այսպես է բացատրել արձանի նշանակությունը․ «Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը․ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս․ ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն»։