ԵՐԵՎԱՆ #63. շապիկ
Ինչի մասին է նոր համարը և նոր համարի շապիկը։
18.06.2020ԵՐԵՎԱՆի նոր համարը պատմում է այն ամենի մասին, ինչ կարելի է տեսնել Երևանից դուրս․ համավարակի պատճառով մեր սահմանները դեռ փակ են, բայց փակ սահմանները տվել են Հայաստանով ճամփորդելու անսահման հնարավորություններ։
Թողարկումը պատրաստվել է «Իմ Հայաստան» ծրագրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (TUF) աջակցությամբ:
Շապիկը ձևավորել է ԵՐԵՎԱՆի մշտական գործընկեր Սարգիս Անտոնյանը․ «Որպես հիմք ընդունեցի համարի «Մենք մերոնցով» վերնագիրը։ Հաջորդ քայլը եռագույնն էր։ Ընդ որում, վաղուց հայտնի փաստ է, որ մեր դրոշի գույները ահավոր բարդ կիրրառելի են դիզայնում, սովորաբար ոչ մի լավ բան չի ստացվում։ Բայց դե ոնց կանք, էդպես էլ պետք էր ցույց տալ։ Ամեն դեպքում, գույները երանգները փորձել եմ գույները մի քիչ ուղղել կոնկրետ առաջադրանքի համար, նաև ավելացնել սպիտակը․ վաղուց նկատել էի, որ կարմիր-կապույտ-ծիրանագույնը զգալի թեթևանում են, երբ ավելացնում ես սպիտակը, վառ օրինակ՝ Արցախի դրոշը։ Էլ ի՞նչ ունենք բացի եռագույնից՝ սարեր, ճամփաներ, երկինք։ Ու որ էդ ամենը անծայրածիր ու բազմազան՝ սուր, կլոր, ոնց ասես։ Ճամփեքը նկարում դեռ դատարկ են, բայց վստահ եմ, որ շուտով ստեղ մեքենաները լիքը կլինեն»։
Թողարկումն արդեն ցրվում է քաղաքում և հասանելի է առցանց։