Արամ MP3-ի անակնկալ ելույթը մետրոյում
Մետրո

Արամ MP3-ի անակնկալ ելույթը մետրոյում

Արամ MP3-ի անակնկալ ելույթը՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի «Երաժշտական Մետրո» ծրագրի շրջանակում։

Լուսանկարները՝ «Կերոն» հիմնադրամի

«Կերոն» զարգացման հիմնադրամը Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ 2025 թվականի հունվարի 9-ից իրականացնում է «Երաժշտական Մետրո» նախագիծը, որի շրջանակում ամեն հինգշաբթի «Երիտասարդական» կայարանում տեղի են ունենում փոքր ֆորմատի կենդանի երաժշտական ելույթներ տարբեր երաժիշտների մասնակցությամբ:

 

 

 

Նախագծի նպատակն է քաղաքային առօրյան դարձնել ավելի հետաքրքիր, ստեղծել աշխույժ միջավայր հանրային տարածքներում և հաղորդել դրական էմոցիաներ Երևանի բնակիչներին: Բացի այդ, նախագիծը նպաստում է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանը՝ տրամադրելով նրանց անվճար բեմահարթակ: Մինչ այժմ նախագծի շրջանակներում հանդես են եկել 9 խմբեր ու երաժիշտներ:

 

Փետրվարի 27-ին «Կերոն»  հիմնադրամը սիրված երգիչ Արամ MP3-ի հետ միասին մեծ անակնկալ մատուցեց մետրոյի ուղևորներին: YereOne Project խմբի հերթական երաժշտական կատարման ընթացքում Արամ MP3-ը անճանաչելի կերպարով հայտնվեց հավաքված ամբոխում, այնուհետև միացավ երաժիշտներին և զարմացրեց ներկաներին իր ելույթով:

 

 

 

«Կերոն» զարգացման հիմնադրամը շարունակում է ներկայացնել նոր նախաձեռնություններ, որոնք նպաստում են Երևանում յուրահատուկ միջավայրի ձևավորմանն ու քաղաքային կյանքի զարգացմանը:

հավելյալ նյութեր