ARARAT-ը, Ռոզատոն ու Համասյանը՝ Ձիթողցյանի հարկի տակ
Արվեստ

ARARAT-ը, Ռոզատոն ու Համասյանը՝ Ձիթողցյանի հարկի տակ

Նոյեմբերի 19-ին` ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո, Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելեցին կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի և Տիգրան Համասյանի անկրկնելի երաժշտությունը։

Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի

#Գործընկեր #ARARAT

Տիգրան Ձիթողցյանի` 2021-ին բացված արվեստանոց-ցուցասրահի ընտրությունը որպես միջոցառման վայր պատահական չէր. նկարչի հանրահայտ կտավները յուրահատուկ երանգներ հաղորդեցին հնչող երաժշտությանը՝ մասնակիցներին պարգևելով հուզական անմոռանալի պահեր։

 

 

 

Տիգրան Համասյանի՝ հայրենիքում տված համերգներն անփոխարինելի տեղ են զբաղեցնում Երևանի մշակութային կյանքում։ Այս անգամ նրա երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան հանդիպելու Համասյանին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում՝ նոյեմբերի 20-ին 21-ին և 22-ին։

 

 

 

 

ARARAT հայկական կոնյակն ավանդաբար աջակցում է մշակութային առանձնահատուկ միջոցառումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում։ Այս երեկոն ևս մեկնարկեց ARARAT-ի հյուրասիրությամբ՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով վայելելու ARARAT կոնյակը, ինչպես նաև նորովի բացահայտելու լեգենդար խմիչքի համային առանձնահատկությունները՝ համտեսելով նրա հիմքով պատրաստված կոկտեյլներ:

հավելյալ նյութեր