Արցախցիների աջակցության նախաձեռնություններ
Արցախ

Արցախցիների աջակցության նախաձեռնություններ

reArmenia հարթակը հավաքել է մի տեղում տեղահանված արցախցիների աջակցության նախաձեռնությունները։

Աղբյուր՝ reArmenia (ցանկը թարմացվում է)

#Արցախ

1. Առաջնային կարիքի հաշվառման հարթակ 

Նկարագրություն. Առաջնային կարիքի հաշվառման հարթակ Արցախից տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Աջակցության տեսակ. Հրատապ աջակցության կազմակերպում

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հեռ. Թեժ գիծ 114

Ինչպես գրանցվել. https://rapidneeds.socservice.am/hayti-dimum 

Հասցե. Գորիսի Պետական Դրամատիկական թատրոն, 

Կոմիտասի 28

Նախաձեռնության հեղինակ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

2. Armenian Food Bank

Նկարագրություն. Հիմնադրամը Հայաստանում անհրաժեշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերում արցախցի տեղահանված ընտանիքներին՝ ապահովելով սնունդով և հագուստով։

Աջակցության տեսակ. Սնունդ և հագուստ

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ, վետերաններ, կարիքավոր ընտանիքներ

Հեռ. +374 95 20 80 84

Հղում էջերին. https://www.armenianfoodbank.org/,  https://www.instagram.com/armenianfoodbank/

Նախաձեռնության հեղինակ. Armenian Food Bank Charitable Foundation

 

3. «Շտապիր դեպի բարին» հիմնադրամ / Фонд «Спеши к Добру»

Նկարագրություն. Հիմնադրամն աջակցում է առողջական խնդիրներով երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների ու մանկատների հետ: 

Աջակցության տեսակ. Հագուստ, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, սնունդ

Ովքեր կարող են դիմել.  Արցախցի տեղահանվածներ

Ինչպես դիմել. ք. Երևան, Մոսկովյան 21, «ArtIs» խանութ

                           ք. Գյումրի, Տիգրան Մեծ 8, «Նազուկ» սրճարան

Հղում էջերին. https://www.instagram.com/speshikdobru/

Նախաձեռնության հեղինակ.«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ/Фонд «Спеши к Добру»

 

4. Kooyrigs

Նկարագրություն․ Kooyrigs-ում մենք մշակում և իրականացնում ենք համայնքային ծրագրեր, որոնք սպասարկում են կանանց, երեխաներին և այլ խմբերին՝ Արցախում, Հայաստանում և Լիբանանում: 

Աջակցության տեսակ․ Տարատեսակ հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել։ Արցախցի տեղահանվածներ 

Հղում էջերին։ https://kooyrigs.org/ https://www.facebook.com/kooyrigs,

https://www.instagram.com/kooyrigs/?hl=en 

Նախաձեռնության հեղինակ. Kooyrigs Inc. & NGO

 

5. Ethos UA Yerevan

Նկարագրություն․ Սնունդ և շարունակական օգնություն տեղահանված ընտանիքներին

Աջակցության տեսակ․ Սնունդ, հագուստ, դեղորայք

Ովքեր կարող են դիմել․ Արցախցի տեղահանվածներ

Հեռ. +374 41 70 37 13

Հղում էջերին․ https://social.ethosfound.org/ 

https://www.instagram.com/ethos_ua_yerevan/ 

Նախաձեռնության հեղինակ․ ЭТОС | Помощь пострадавшим от войны

 

6. Հագուստի հավաք, աշուն-ձմեռ

Նկարագրություն. Հագուստի շտապ հավաք մեր տեղահանվող հայրենակիցների առաջին կարիքները մեղմելու համար։

Աջակցության տեսակ. Աշուն-ձմեռ հագուստ՝ անկախ սեռից ու տարիքից, կոշիկներ

Ովքեր կարող են դիմել. Տեղահանվող արցախցիներ

Էլ. հասցե. tcyclearmenia@gmail.com

Հղում էջերին. https://www.facebook.com/TeamTCycle/ 

Նախաձեռնության հեղինակ. T-Cycle

 

7. All for Armenia

Նկարագրություն. Մենք աջակցում ենք հայրենիքի խոցելի բնակչությանը, տեղահանված ընտանիքներին և սահմանամերձ համայնքներին։

Աջակցության տեսակ. Բոլոր տեսակի հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Տեղահանվող արցախցիներ

Հեռ. +374 33 65 44 95

+374 93 21 12 43

Հղում էջերին. https://allforarmenia.org/ 

https://www.facebook.com/allforarmenia2020 

https://www.instagram.com/all_for_armenia 

Նախաձեռնության հեղինակ. All for Armenia

 

8. Team Telecom Armenia

Նկարագրություն. Անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։

Աջակցության տեսակ. Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։

Ինչպես դիմել. SIM քարտը կարելի է վերցնել Team-ի բոլոր մասնաճյուղերից` Երևանում և մարզերում։

 

9. Yandex Go Armenia

Աջակցության տեսակ. Արցախցիներին մեքենաներով տեղափոխում 

Նկարագրություն. Գորիսից Երևան՝ 300 դրամ։

Գորիսից Երեւան մարդիկ կարող են երթևեկել 300 դրամով։

Ինչպես դիմել.  Yandex Go Armenia հավելվածի միջոցով կարող եք պատվրել մեքենա նշված ուղղությամբ:

 

10. Թափանցիկ Բարեգործություն ՀԿ 

Նկարագրություն. Հումանիտար օգնություն Աջակցության տեսակ։ Հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հղում էջերին. https://transparentarmenia.foundation

Նախաձեռնության հեղինակ. Transparent Armenia Charitable Foundation - Թափանցիկ Բարեգործություն ՀԿ 

 

11. Միրզոյան գրադարան

Նկարագրություն. Երևանում գտնվող արցախցիները կարող են մոտենալ հումանիտար օգնություն ստանալու համար (հագուստ, չոր սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն)

Աջակցության տեսակ. Բոլոր տեսակի հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հեռ. +374 96 88 83 20

Հասցե. Մհեր Մկրտչյան 10

 

12. ggShuttle

Աջակցության տեսակ. Արցախցիներին մեքենաներով տեղափոխում 

Նկարագրություն. Գորիս-Երևան-Գորիս-Վանաձոր ուղղություններով անվճար երթեր

Ինչպես դիմել. Ամրագրելու համար՝ bit.ly/GrsYv

 

13. Հումանիտար օգնություն Գյումրիում

Նկարագրություն. Սննդի, հագուստի, կացարանի տրամադրում

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Ինչպես դիմել. +374 98717340, +374 93322343

Հասցե. ք. Գյումրի,Օզանյան 1, Հայորդաց տուն

Նախաձեռնության հեղինակ. Հայորդաց տուն

 

14. Homeland Development Initiative Foundation - HDIF

Նկարագրություն. Ձեռագործ բրդյա գլխարկներ և սվիտերներ

Աջակցության տեսակ. Տաք հագուստ

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հասցե. ք Երևան, Իմփաքթ Հաբ, Տիգրան Մեծ պող․ 80 

Հեռ. +374 77 47 33 35

Հղում էջերին. hdifArmenia@gmail.com

                          hdif.org

Նախաձեռնության հեղինակ. Homeland Development Initiative Foundation - HDIF

 

15. Երևանի Քաղաքապետարան | Ուղևորափոխադրումներ

Նկարագրություն. Կոռնիձորից տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները:

Աջակցության տեսակ. Ուղևորափոխադրումներ

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հասցե. Ավտոբուսները գտնվում են Կոռնիձորում

Նախաձեռնության հեղինակ. Երևանի Քաղաքապետարան

 

16․ patrast_enq_ognel

Նկարագրություն. Հումանիտար օգնություն

Աջակցության տեսակ. Հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հասցե. ք Երևան, Սայաթ Նովա 4, Տիկնիկային թատրոն

Հեռ. +374 77 47 33 35

Հղում էջերին. patrast_enq_ognel

Նախաձեռնության հեղինակ. Անաիս Սարդարյան

 

17․ Դիակոնիա բարեգործական հիմնադրամ

Նկարագրություն. Արցախից տարհանված քաղաքացիներիին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է «Կարիքի հաշվառման հարթակ»

Աջակցության տեսակ. Հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հասցե. ք Երևան, Աշտարակի խճուղի, Հույսի Ավան թաղ․, Վարչական շենք

Հեռ. +374 10 349196, +374 95 350830

Հղում էջերին. info@diaconia.am

@DiaconiaCharitableFund

Նախաձեռնության հեղինակ. Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամ

 

18․ «ԱՅՈ» ֆոնդ

Նկարագրություն. Արագ արձագանքման արշավ՝ բավարարելու այն կարիքները, որոնք առաջիկա օրերին ունենալու են Արցախի և նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցները։ 

Աջակցության տեսակ. Հումանիտար օգնություն

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հասցե. Խորենացի 22, Երևան 375010

Հեռ. +374(60)52-66-60

Հղում էջերին. https://www.weareayo.org/hy/home

Նախաձեռնության հեղինակ. Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ)

 

19․ Transimpex Express ընկերություն

Նկարագրություն. Իրականացնում է բեռների անվճար փոխադրումներ Գորիսից դեպի Երևան և այլ մարզեր` ի աջակցություն բռնի տեղահանված Արցախցիների:

Աջակցության տեսակ. բեռների անվճար փոխադրումներ

Ովքեր կարող են դիմել. Արցախցի տեղահանվածներ

Հեռ. +374 55 65 70 70

Հղում էջերին. https://www.facebook.com/Transimpexllc.am

Նախաձեռնության հեղինակ. Transimpex Express ընկերություն