«Արևորդի» 2025. կինո ուղեցույց
Փառատոն

«Արևորդի» 2025. կինո ուղեցույց

Սեպտեմբերի 26–30-ը Կինոյի տանը (Վարդանանց 18) կցուցադրվեն «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի ֆիլմերը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, որոնք հատկապես արժե տեսնել մեծ էկրանով։ Մուտքն ազատ է բոլոր ցուցադրությունների համար։

Փառատոնի կայքը՝ sunchild.am/

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը՝ այստեղ

#Կինո

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են Ucom ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Այս տարվա, արդեն 13-րդ թողարկման կենտրոնական թեման է՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև»։ Փառատոնի բոլոր միջոցառումները տարբեր տեսանկյուններից կփորձեն բացահայտել այդ համակեցության պահպանման բարդ մարտահրավերները Հայաստանում, Հարավային Կովկասում և աշխարհում։ Չէ՞ որ մարդու և բնության համակեցությունը միշտ էլ եղել է մարդկության պատմության առանցքային մասը։

 



 

Արքայադուստր Մոնոնոկե, ռեժ.՝ Հայաո Միաձակի, Ճապոնիա, 1997

Միաձակիի ցանկացած նոր կամ հին ֆիլմ մեծ էկրանով դիտելը իսկական երջանկություն է։ Իսկ եթե դա վաղուց դասականի կարգավիճակ ստացած «Արքայադուստր Մոնոնոկեն» է՝ թարմ 4K վերականգնված տարբերակով, այն էլ օրիգինալ ճապոներեն ձայնով (իհարկե՝ հայերեն ենթագրերով), ուրեմն առավել ևս։ Ֆիլմը, որ Միաձակիի այլ աշխատանքներից գուցե է՛լ ավելի հստակ բնապահպանական շեշտադրումներ ունի, լույս է տեսել 1997 թվականին ու դարձել հռչակավոր Studio Ghibli–ի առաջին ստեղծագործությունը, որ հեղինակներին բերեց համաշխարհային ճանաչում։

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00

 

 


 

Գոկուգու սրբատեղիի կատուները, ռեժ.՝ Կազուհիրո Սոդա, Ճապոնիա, 2024 

Գոկոգուն՝ հնագույն ու փոքրիկ սրբավայր է, որտեղ ամեն ինչ պտտվում է կատուների շուրջ։ Տասնյակ անտուն կատուներ այստեղ իրենց մշտական տունն են գտել, իսկ վայրը հայտնի է դարձել որպես «Կատուների սրբավայր»։ Այստեղ մարդիկ գալիս են տարբեր պատճառներով, ոմանք՝ աղոթելու, ուրիշները՝ այգեգործությամբ զբաղվելու, երեխաները՝ դպրոցից հետո խաղալու։

Ցուցադրում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:30

 

 


 

Այստեղ ենք, այստեղ էլ կմնանք, ռեժ.՝ Դեյվիդ Ուսուի, ԱՄՆ, 2024

Օվկիանոսի մակարդակը բարձրանում է, և ծովափնյա մի քաղաք, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն, աստիճանաբար պատրաստվում է անհետանալ։ Ֆիլմը ներկայացնում է այս քաղաքի և համայնքի գուցե վերջին պատկերները, նախքան ապագան կլանի դրանք։

Ցուցադրում՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 16:00

 

 



Յանունի, ռեժ.՝ Ռիչարդ Լադկանի, Ավստրիա/Կանադա/Գերմանիա/ԱՄՆ, 2024

Համարյա «Արքայադուստր Մոնոնոկե», բայց իրական կյանքում։ Հայտնի բնասեր Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերությամբ ստեղծված այս վավերագրական ֆիլմը պատմում է Բրազիլիայի բնիկ ցեղերից մեկի առաջնորդ կնոջ մասին, որը պայքարում է կառավարական դեմ՝ իր ժողովրդի հողերը պաշտպանելու համար։ 

Ցուցադրում՝ սեպտեմբերի 28, ժամը 16:00

 

 


 

Սև ցուլը, ռեժ.՝ Տետսուիչիրո Ցուտա, Ճապոնիա, 2024 

«Սև ցուլը» ուսումնասիրում է մարդու և ցուլի հարաբերությունը՝ ներշնչվելով Զեն բուդդայականության ավանդույթից եկող «Տասը ցուլի Պահպանումների նկարներ» շարքից, որը պատկերում է լուսավորության և հոգևոր արթնության ճանապարհը։ Ուղղակի դիտեք թրեյլերը: Սա հայտնի երաժիշտ Ռյուիչի Սակամոտոյի կենդանության օրոք վերջին հեղինակած ֆիլմն է։

Ցուցադրում՝ սեպտեմբերի 30, ժամը 20:00

 

 


 

Վերադարձնել նրանց տուն, ռեժ.՝ Այվան Մակդոնալդ, Այվի Մակդոնալդ, Դանիել Գլիք, ԱՄՆ, 2024

ֆիլմի խոսնակն է Լիլի Գլադսթոնը՝ Մարտին Սկորսեզեի «Killers of the Flower Moon» դրամայի գլխավոր դերակատարներից մեկը։ Նա ներկայացնում է Բլեքֆութ ցեղերի ու գոմեշների երբեմնի սերտ կապը, որը ցավալիորեն խզվեց զանգվածային սպանությունների և գաղութացման հետևանքով։ Ֆիլմի նպատակն է նորից վերականգնել այդ կապը՝ վերադարձնելով գոմեշների հոտերը ցեղային հողեր և վերակենդանացնելով այն հարաբերությունը, որն անփոխարինելի է ինչպես բնության, այնպես էլ մարդկանց համար։

Ցուցադրում՝ սեպտեմբեր 30, ժամը 18:00

 

հավելյալ նյութեր