Art to Help ցուցահանդես-աճուրդ
Մարտի 4-ին Միրզոյան գրադարանում տեղի կունենա բարեգործական աճուրդ-ցուցահանդես, որի նպատակն է Արցախի և Ուկրաինայի ժողովուրդներին ֆինանսական օգնություն հասցնելը։
Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի (ներկայացված է աճուրդին)
Art to Help օնլայն և օֆլայն ցուցահանդես֊վաճառքում ներկայացված են լինելու այնպիսի ստեղծագործություններ, որոնք դատապարտում և փաստագրում են պատերազմը։
Միջոցառման ընթացքում ներկայացվելու են Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից արվեստագետներ, որոնք իրենց վրա զգացել են պատերազմական գործողություների հետևանքները՝ արտագաղթ կամ քաղաքական հալածանք հակապատերազմական հայացքների համար։
Այս միջոցառման գլխավոր նպատակը հանդիսանում է հումանիտար օգնություն հատկացնել Արցախին և Ուկրաինային։ Ուկրաինացի արվեստագետների աշխատանքների վաճառքից առաջացած գումարները հատկացվելու են Ուկրաինացի արվեստագետներին։ Մնացած միջոցները կփոխանցվեն կամավորական բարեգործական կազմակերպություններին Արցախում և Ուկրաինայում։