«Արվեստոտ Օր» Դիլիջանում
Քաղաքից դուրս

«Արվեստոտ Օր» Դիլիջանում

Արվեստի, գինու և գործարարոության համադրությունը՝ դիլիջանյան «Արվեստոտ Օրվա» շրջանակում։

Սեպտեմբերի 26-ին Դիլիջանում կիրագործվի «Արվեստոտ Օր» աննախադեպ միջոցառումը, որը միտում ունի համատեղելու ինտելեկտւալ ժամանցն ու գործարարությունը։ «ԷվենտՏուրա» կազմակերպությունն առաջիններից է, որ փորձում է Հայաստանում զարգացնել իրադարձային տուրիզմը և արվեստի փառատոնները դարձնել իրադարձային տուրիզմի կարևր մաս, իսկ վաճառքի միջոցով բարձրացնել հայ կերպարվեստի ճանաչումն ու տարածումը։

 

Դիլիջանի ամֆիթատրոնի տարածքում փառատյային ոճի տաղավարներում կողք կողքի հանդես կգան տաղանդավոր հայ հեղինակներ․ գինու  և ջազի ուղեկցությամբ ցանկացած արվեստասեր հնարավոորություն կունենա ոչ միայն հիանալ արվեստով, այլ նաև տուն վերադառնալ՝ սեփական ճաշակին և արժեհամակարգին համապատասխան արվեստի գործով։ Նոր ֆունկցիոնալություն ստացած ամֆիթատրոնը կդառնա յուրօրինակ մի հարթակ՝ բացօթյա ցուցասրահ, ուր միշտ կցանկանաք վերադառնալ։ 

 

 

Նախագծի նպատակներից է նաև իրադարձային տուրիզմի շնորհիվ նպաստել ՀՀ համայնքային զարգացմանը, համայնքի ճանաչելիությանը,այդ իսկ պատճառոով միջցառմանը ակտիվ մասնակցություն կունենան տավուշցի արվեստագետները, կներկայացվեն Տավուշի գինի արտադրողները, տեղում վարպետւթյան դասեր կանցկացնեն  Դիլիջանի Հվհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշխատակիցներն ու երեխաները։  

 

Փաստենք, որ վերոհիշյալ նախագիծը հանդիսանում է «Գինու Գույն 2022» մեծածավալ ֆեստի նախաբան, մինչ բուն փառատոնը նման  նախագծերը կարող են շարունակակն լինել։ ԷվենտՏուրա ընկերության հիմնական և կարևոր նպատակներից է՝ նման միջոցառումներով Հայաստան ներգրավել տուրիստների նոր՝ արվեստասեր կոնտինգենտ, ովքեր կնպաստեն թե տուրիզմի զարգացմանը, թե ժամանակակից հայ արվեստի վաճառքին և ճանաչելիությանը։ 

 

Եվ այսպես, սեպտեմբերի 26-ին ժամը 12։00-ից մինչ 17։00-ը` Դիլիջանի ամֆիթատրոնի հւշահամալիրում։