Բացօթյա բալետ՝ Թումոյի այգում
Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին Թումանյանի այգում բացօթյա (ու անվճար) բալետի ներկայացումներ են լինելու։
Լուսանկարը՝ Թումո կենտրոն
Հունիսի 6-ին, 7-ին և 8-ին Թումանյանի այգում Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը կկատարի կոմպոզիտորի հայտնի բալետներից երեքը․ «Գայանեն», «Դիմակահանդեսը» և «Սպարտակը»։ Սկիզբը՝ 20։00։ Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը:
Նշված օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00, իսկ Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: