Գրքի երևանյան փառատոն 2022․ ծրագիր
Փառատոն

Գրքի երևանյան փառատոն 2022․ ծրագիր

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Ներկայացնում ենք ողջ ծրագիրը՝ առանձնացնելով միջոցառումներից մեր կարծիքով ամենահետաքրքրականները։ 

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Ներկայացնում ենք ողջ ծրագիրը՝ առանձնացնելով միջոցառումներից մեր կարծիքով ամենահետաքրքրականները։ 

 

Մասնակիցներ

Փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը և տասնյակ ուրիշներ։

 

Հարթակները

Միջոցառումների մեծ մասը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2), սակայն կօգտագործվեն նաև այլ հարթակներ՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, «Զանգակ» գրատունը:  Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

 

ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 30

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճ

11:00-11։50 Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի բացում

13:00-13։50 «Ուխտագնացություն դեպի ուղեղ»․ քննարկում («Էջ» հրատարակչություն)

14:00-14։50 Տիգրան Պասկևիչյանի և Լևոն Գյուլխասյանի «Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում» գրքի շնորհանդես («Ակտուալ արվեստ» հրատարակչություն)

 

Կարող է լինել text մուլտֆիլմը

 

Մինչ այժմ բավական անտեսված նյութի մասին՝ արտասովոր ձևաչափով գիրք․ «Ամառային արձակուրդը» պատկերապատման (ալ կերպ ասած՝ կոմիքսի) միջոցով ներկայացնում է Համաշխարհային 2-րդ պատերազմի ընթացքում Հարավային Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակավայրերից տեղահանված հայերի եւ հայ ռազմագերիների անցած ճանապարհը՝ երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք:

 

15։00-15։50 Հանդիպում Ալեքսանդր Արխանգելսկու հետ

16:00-16։50 Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի երկրորդ հատորի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

17:00-18:30 «Մեծ գիրք» մրցանակը ներկայացնում է․ Երկու կին Տոլստոյի կյանքում: Պավել Բասնիկսի և Եկատերինա Բարբանյագա։ Վարող՝ գրականագետ Լիլիթ Մելիքսեթյան

19:00-19:50 Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպի շնորհանդես (Գրքի երևանյան փառատոնի մրցանակակիր հեղինակ)

 

Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

 

Գուրգեն Խանջյանի ամեն նոր գիրք ինքնին իրադարձություն է, իսկ «Համավարակը» նաև առաջին մեծ գեղարվեստական գործերից է, որ անդրադառնում է Հայաստանի կյանքում 2020 թվականի երկու կարևորագույն իրադարձություններին։ Նաև արժե նշել, որ Խանջյանը 2017-ին արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակի «դրամատուրգիա» անվանակարգում։

 

20:00-20:50 Հուսիկ Արայի «Կորած սերունդ» ժողովածուի շնորհանդես (Գրքի երևանյան փառատոնի մրցանակակիր հեղինակ)

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի գետնահարկի սրահ

14:00-14:50 Ինչպես ճիշտ կազմակերպել նախադպրոցական կրթությունը. վարպետության դաս («Մարի» հրատարակչություն)

15։00-15։50 Դեյվիդ Լոուրենսի «Լէդի Չաթըրլիի սիրեկանը» գրքի շնորհանդես («Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն)

16։00-16։50 Գուրգեն Մահարու երկերի 17-հատորյակը․ ներկայացնում է Արքմենիկ Նիկողոսյանը

 

Հնարավոր է սա text նկարն է

 

XX դարի մեծագույն հայ գրողներից մեկի երկերի լիակատար ժողովածուն, որի տարբեր մասնիկներ արդեն լույս էին տեսել նախորդ տարիներին, վերջապես ներկայանում է ամբողջությամբ։ 17 հատորներն ընդգրկում են Մահարու (1903-1969) գրած բոլոր ստեղծագործությունները, որոնք ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ գործեր ընթերցողին ներկայացվել են առաջին անգամ:

 

17:00-17:50 Տիգրան Պասկևիչյանի և Սաթենիկ Ֆարամազյանի «Ցուրտ հայրենիք. վկայություններ աքսորից» գրքի շնորհանդես («Ֆակտում» ՀԿ)

18։00-18։50 Լուսինե Եղյանի «Ինքնահոսի» ժողովածուի շնորհանդես (Գրքի երևանյան փառատոնի մրցանակակիր հեղինակ)

 

Զանգակ գրատուն

15։00-15։50 Հեղինակային իրավունքի խնդիրները Հայաստանում․ Կարոլինա Հարությունյան

16:00-17:30 Բառը՝ որպես վկա․ նորագույն պատմությունը Շամիլ Իդիատուլինի, Եկատերինա Մանոյլոյի և Վերա Բոգդանովայի գործերում։ Վարող՝ Կոնստանտին Միլչին

18։00-18։50 Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրավեպի շնորհանդես («Վերնատուն» հրատարակչություն)

 

Ռուսական արվեստի թանգարան

14:00-15:30 Պոեզիայի ընթերցումներ․ Մաքսիմ Ամելին, Սերգեյ Բիրյուկով, Մաքսիմ Զամշև, Անաստասիա Ստրոկինա

 

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան

15:30-16:30 «Ռուս գրականություն․ պատմություն և արդիականություն»՝ ցուցադրության համադրող Աննա Էսպարսայի մեկնաբանությամբ

17։00-18։20 «Ճկված խոսք» և «Գիտարշավներ» գրքերի շնորհանդես. Մաքսիմ Ամելին, Իգոր Սիդ, Գևորգ Գիլանց: Վարող՝ Հովհաննես Ազնավուրյան

 

Հոկտեմբերի 1

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճ

14:00-14։50 Շառլ Ազնավուրի պոեզիայի երկրորդ հատորի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

 

Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

 

1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի բանաստեղծությունների ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ»: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է:

 

16:00-18:00 «Բանաստեղծություն և ճշմարտություն»․ պոետիկ զրույց․ Հայաստան, Իտալիա, Ռուսաստան, Սլովենիա, Վրաստան, Կիպրոս. Կլաուդիո Պոցցանի, Անաստասիա Ստրոկինա, Շալվա Բակուրաձե, Համլետ Առաքելյան, Արթուր Մեսրոպյան, Մարտին Սոլոտրուկ, Լիլի Միխաիլիդիս։ Վարող՝ բանաստեղծ Անահիտ Ղազախեցյան

 

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

12:00-13:30 Անաստասիա Ստրոկինան, Շամիլ Իդիատուլինը և Նինա Դաշևսկայան՝ ժամանակակից մանկական գրականության մասին։ Վարող՝ Դարյա Կուզինա

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի գետնահարկի սրահ

13։00-13։50 Նաիրա Աբրահամյանի «Մամիկ» գրքի շնորհանդես («Էդիթ պրինտ» հրատարակչություն)

14:00-14:50 Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

 

Հնարավոր է սա text նկարն է

 

Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» իրադարձությունները զարգանում են նախապատերազմական Սիրիայում, որտեղ գլխավոր հերոսները՝ հայաստանցի երեք կին հետազոտողներ, հետազոտական աշխատանքների բերումով այցելում են տարբեր վայրեր, հանդիպում եւ զրուցում ամենատարբեր մարդկանց հետ, այս ամենով պայմանավորված՝ հայտնվում Սիրիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

 

15:00-15:50 Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը» գրքի շնորհանդես («Վերնատուն» հրատարակչություն)

16:00-17:20 «Մեծ գիրք» մրցանակը ներկայացնում է «Ռոզանովի անունը» նոր գիրքը․ Ալեքսեյ Վարլամով

17։30-18։50 Մայա Կուչերսկայա․ ստեղծագրությունը և գրողի վարպետությունը

 

Զանգակ գրատուն

13:00-14:30 Հեղինակի և գրական հերոսի հարաբերությունները 21-րդ դարում․ միտումներ և հեռանկարներ․ Մաքսիմ Զամշև, Ալեքսեյ Սալնիկով: Վարող՝ Կոնստանտին Միլչին

15:00-15:50 Արմինե Անդա. Համագործակցություն և ստեղծարարություն

16։00-16։50 Վահրամ Մարտիրոսյանի «Մեջքով երազի քո կեսին հենված» ժողովածուի շնորհանդես («Անտարես» հրատարակչություն)

17:30-19:00 Կնոջ հարցը․ Վերա Բոգդանովա, Աննա Մատեևնա, Արինա Օբուխ, Եկատերինա Մանոյլո։ Վարող՝ Ալեքսանդր Սնեգիրյով

 

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

17:00-18։30 Ընթերցանություն․ կարդում են ժամանակակիցները. Սերժ Վենտուրինի, Մարինե Պետրոսյան, Հերմինե Նավասարդյան, Հուսիկ Արա, Տիգրան Գաբոյան

 

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգի

19:30-21:30 Պոեզիա, երաժշտություն, գինի

 

Հոկտեմբերի 2

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճ

13:00-13։50 Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» գրքի շնորհանդես («Բուկինիստ» հրատարակչություն)

14։00-14։50 Յուրի Երզնկյանի հոբելյանական նամականիշների մարման արարողություն

15:00-15:50 Յուրի Երզնկյանը և գրականությունը. Անետա Երզնկյան, Դավիթ Մուրադյան, Տիգրան Գրիգորյան

17:00-18:30 Գրաքննադատություն․ ժանրի ճգնաժամ․ Լիլիթ Մելիքսեթյան, Եվգենի Վոդոլազկին, Մայա Կուչերսկայա, Ալեքսանդր Սնեգիրյով։ Վարող՝ Կոնստանտին Միլչին

19:00-20։00 Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի փակում․ մրցանակաբաշխություն

 

Հայաստանի ազգային գրադարանի դահլիճ

14:00-15:30 «Դասականներ խաղալիս». Ալեքսեյ Վարլամով, Պավել Բասինսկի, Մայա Կուչերսկայա։ Վարող՝ գրականագետ Լիլիթ Մելիքսեթյան

 

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան

16:00-17:30 Պոեզիայի ընթերցումներ․ Կլաուդիո Պոցցանի, Մարտին Սոլոտրուկ, Մաքսիմ Ամելին, Գևորգ Գիլանց, Սերգեյ Բիրյուկով, Լիլի Միխաիլիդիս, Շալվա Բակուրաձե, Անահիտ Ղազախեցյան, Հասմիկ Սիմոնյան։ Վարող՝ Դավիթ Մաթևոսյան

 

Առնո Բաբաջանյան համերգասրահի գետնահարկի սրահ

12:00-12:50 Շրի Շանկարաչարյա«Ադամանդը զանազանման թագի» գրքի շնորհանդես («Նյումեգ» հրատարակչություն)

13։00-13։50 «Արմավ» հրատարակչության «Դասական» մատենաշարի ներկայացում

14:00-14։50 Բնության երևույթներն ու հրաշալիքները մանկական հանրագիտարանի շնորհանդես («Մարի» հրատարակչություն)

15:00-15։50 Ջեսահի «Ալ մոնումենտ կամ մեծ մութը» վեպի շնորհանդես («Անտարես» հրատարակչություն)

16։00-16։50 Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպի քննարկում («ԱՐԻ գրականության հիմնադրամ»)

 

Հնարավոր է սա 1 անձ, մորուք and տեքստ նկարն է

 

Արամ Պաչյանը շարունակում է երկրորդ կյանք պարգևել Ռուբեն Ֆիլյանին գրականությանը։ Այս անգամ կքննարկվի «Քո երկրի դեսպանը» վեպը (ԱՐԻ գրական հիմնադրամ, խմբագիր՝ Արամ Պաչյան), որտեղ պատմողը հայտնվում է Հայոց պատմության թանգարանում ու տեսնում մի ուշագրավ լուսանկար, որտեղ պատկերված են Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նրա օգնականը և մարդիկ, որոնք մեջքով են կանգնած: 

 

17։00-17։50 Նարեկ Թոփուզյանի «Երբ Երազն անհետացավ» գրքի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

Զանգակ գրատուն

12:00-13:20 Ստեղծագործական հանդիպում Ալեքսանդր Սնեգիրյովի և Ալեքսանդր Լիվերգանտի հետ․ գրողները և գրական պարբերական մամուլը։ Վարող՝ Վերա Բոգդանովա

13:30-14:50 «Վերսոպոլիս»․ պոեզիան որպես մշակութային կամուրջ Եվրոպայում․ Կլաուդիո Պոցցանի

15։00-15։50 Զարուհի Բաթոյանի «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» ժողովածուի շնորհանդես («Գրանիշ» հրատարակչություն)

16։00-16։50 Ժան-Ֆրանսուա Լիոտարի «Հետարդիական կացություն» գրքի շնորհանդես («Ակտուալ արվեստ» հրատարակչություն)

17։00-17։50 Մարկուս Զուսակի «Գրքի գողը» վեպի շնորհանդես («Դարակ» հրատարակչություն)

18։00-19։00 Համլետ Առաքելյանի «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդես («Անտարես» հրատարակչություն)

 

Հոկտեմբերի 3

 

Հայ-ռուսական համալսարան

14:30-16:00 «Ժանրային խաղ»․ Ալեքսեյ Սալնիկով, Եվգենի Վոդոլազկին, Մարիամ Պետրոսյան, Արամ Պաչյան։ Վարող՝ Լիլիթ Մելիքսեթյան

 

Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է

 

Հայ և ռուս արդի գրականության չորս կարևորագույն դեմքեր խոսելու են գրականության մեջ ժանրի մասին։ 

 

Հայաստանի գրողների միություն

14:00-16:00 Հանդիպում Վադիմ Պոլոնսկու հետ

 

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան

19։30-21։00 Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը»․ Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումը (մուտքը՝ տոմսով)

 

Հոկտեմբերի 4

 

Երևանի պետական համալսարան

13:00-15:00 Համատեղել անհամատեղելին․ Շամիլ Իդիատուլին: Վարող՝ Ալեքսանդր Լիվերգանտ