«Ծալք ու ծավալ»․ Հայաստանը` Սենտ Էտիենի դիզայն բիենալեում
Ֆրանսիական Սենտ Էտիենի 13-րդ Միջազգային դիզայն բիենալեում Հայաստանը կներկայացնի AHA Collective-ը։ «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագրով միջոցառմանը տեղի կունենա «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը։
Աղբյուր՝ AHA Collective
Վերջերս Կապանի քույր քաղաք դարձած Սենտ Էտիենի 13-րդ ﬕջազգային դիզայն բիենալեն ուշադրության կենտրոնում է դնումմ Հայաստանը և նրա ժամանակակից ստեղծագործական դաշտը:
Նայիրի Խաչատարուեանի, Ժան Ֆրանսուա Դինքջեանի և Էլուա Շաֆայի կողմից համադրած «Ծալք ու ծավալ» ցուցադրությունն առաջարկում է ներսուզվել ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրության մեջ։ Այն հետազոտում է արվեստագետների և նրանց միջավայրերի միջև եղած սերտ հարաբերությունը՝ փորձելով ցույց տալ, որ տարածքը գործելակերպն ու երևակայությունը սնուցող ռեսուրս է։
Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան տասնհինգ հայ ստեղծագործողների և արվեստի կառույցների միջոցով, բոլորն էլ՝ առաջնորդված և բնակեցված այն եռանդով, ազնվությամբ և ազատությամբ, որոնք կերտում են այս երկիրը, որտեղ հաճելի է ապրել: Եվ ստեղծագործական հնարամտությունն է դիզայների հիմնական ռեսուրսը հայ հասարակության մեջ։ Ցուցադրությունը հարգանքի տուրք է մատուցում մոդեռնիստական դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից շատ ստեղծագործողների վրա:
Բազմակողմանի արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը (Կարս, 1916 – Երևան, 1998) և Կամո Նիգարյանը (Հելենենդորֆ, 1950 – Երևան, 2011) զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում։ Ներկայացված աշխատանքներն ու արխիվային նյութերը տեսողական ու պատմական հակակշիռ են ստեղծում հայ երիտասարդության ժամանակակից ստեղծագործություններին։ Հայկական դիզայնը դուրս է գալիս արխիվներից։ Անցյալը ներկա է՝ կանխատեսելու համար ապագան:
Համադրողներ՝ Նայիրի Խաչատուրեան, Ժան Ֆրանսուա Դինքջեան, Էլուա Շաֆայ։ Մասնակիցներ` Սարգիս Անտոնյան, Շանթ Շարոյան, Մովսէս Տէր Գևորգեան, Դավիթ Քոչունց, Անուշ Ղուկասյան, Արսեն Կարապետյան, Նորո Խաչատրյան, Խորեն Մաթևոսյան, Արﬕնե և Աշոտ Սնխչյան, Գայանե Սոֆոյան, Արիգա Թորոսյան, Փիրուզա Խալափյան, Triniti Studio, TUMO, AHA collective, ICA Yerevan, Berq Studio, Հռիփսիﬔ Սիմոնյան (1916–1998), Կամո Նիգարյան (1950–2011)։ Վերնագրի տառատեսակ` «Արցախ bold», տառաստեղծ` Սարգիս Անտոնյան։
յա
13-րդ ﬕջազգային դիզայն բիենալեի թեման վերաբերում է ժամանակակից խնդիրների էությանը: 21-րդ դարում արտադրության մարտահրավերներին դիմակայելով՝ դիզայներներն այսօր ի՞նչ ռեսուրսներով են աշխատում վաղվա համար նախապատրաստվելու համար: Ապրելով ﬕ դարաշրջանի ﬔջ, որտեղ աﬔն ինչ կարծես փոխվում է, ﬕ դարաշրջան, որը նշանավորվում է որոշակի ռեսուրսների սպառումով և մոտալուտ սպառմամբ, կլիմայի փոփոխության այժմ շոշափելի իրականությամբ և ﬔր ժամանակակից որոշ ճշմարդույունների վերաբերյալ աճող կասկածներով՝ դիզայներները իրենց «անհանգիստ» են զգում, և դա նրանց ստիպում է կասկածի տակ առնել, թե ինչ են անում և ինչպես են անում: Ի՞նչ ռեսուրսներով են նրանք աշխատելու ապագայում: Երբ ﬔնք դա ասում ենք, ﬔնք ոչ ﬕայն խոսում ենք բնական ռեսուրսների մասին, այլ նաև կասկածի տակ ենք դնում «ռեսուրս» բառի բազﬕմաստ հարստությունը դիզայներների հետ կապված, որի գործելակերպը կանխատես0մ է ապագան: