«Ծառայություն» նախագծի մեկնարկը
301 Land Of Wisdom հիմնադրամի նոր նախագիծը՝ նվիրված շրջափակված Արցախին։
14.07.2023Հայտնի իրադարձությունների հետևանքով Արցախը դարձավ մի վայր, որտեղ մեծ քանակությամբ ընտանի կենդանիներ հայտնվեցին փողոցում՝ առանց հսկողության, ուտելիքի և տանիքի: Սա պատմություն է նրանց մասին, ովքեր, չնայած ամեն ինչին, մնում են մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր կյանք արժեքավոր է։
Ստեփանակերտից լուսանկարիչ Նարինե Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսով 301 Land Of Wisdom-ը բացում է պաշարված Արցախին նվիրված միջոցառումների շարքը։ Ինչպես հեղինակն է ասում, «Սա պատմություն է բարության, հույսի և անմնացորդ սիրո մասին, որը շատ բացակայում է մեր բուռն ժամանակներում»։
Նախագծի մտահղացումը ծագել է 2020 թվականին՝ պատերազմի ընթացքում, երբ Արցախը 44 օր անընդմեջ ենթարկվում էր գնդակոծության և մարդիկ ստիպված էին բաժանվել իրենց սիրելի ընտանի կենդանիներից. նրանցից շատերը լքեցին իրենց տները՝ չունենալով իրենց հետ կենդանիներին վերցնելու հնարավորություն, իսկ ոմանք ընկան պատերազմում:
Վարող՝ Գայանե Մանուկյան, լրագրող: Բանախոսներ՝ Գոռ Նահապետյան, «ՎԻՎԱ . ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ" բարեգործական կազմակերպություն հոգաբարձու, Տատյանա Հովհաննիսյան, «ՎԻՎԱ . ԲԺԻՇԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ" բարեգործական կազմակերպություն ղեկավար, Oվսաննա Հովսեփյան, «Դինգո թիմը» բարեգործական կամավորական կազմակերպություն ղեկավարը
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 17-ին Seasons Park-ում (շատրվանների տարածք) ժամը 19։00-ին, միջոցառման լեզուն՝ հայերեն և ռուսերեն։