Centara Grand Lagoon Maldives` նոր շքեղ հանգստավայր Մալդիվներում
Տուրիզմ

Centara Grand Lagoon Maldives` նոր շքեղ հանգստավայր Մալդիվներում

Թայլանդի առաջատար հյուրանոցային օպերատոր՝ Centara Hotels & Resorts-ը, ներկայացնում է իր նորագույն նախագիծը Մալդիվներում՝ Centara Grand Lagoon Maldives։ Սա արդեն չորրորդ հանգստավայրն է Centara-ի պորտֆելում այս դրախտային կղզիներում։

#Գործընկեր

Նոր հյուրանոցը տեղակայված է The Atollia by Centara համալիրում և առաջարկում է 142 նրբաճաշակ ձևավորված վիլլաներ՝ ինչպես ծովափնյա, այնպես էլ ջրային, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնական լողավազանը կամ ջակուզին։ Միացված վիլլաների տարբերակն առանձնահատուկ հարմարություն է ապահավում ընտանեկան հանգստի համար։

 

Centara Grand Lagoon Maldives-ը նաեւ գրավում է իր համեղ փորձառություններով՝ շքեղ ռեստորաններից մինչև հատուկ ձևաչափով բարձր գաստրոնոմիկ առաջարկներ։ Այստեղ կարելի է վայելել թարմ ծովամթերք, միջերկրածովյան խոհանոց, թայական և ճապոնական ուտեստներ, ինչպես նաև բարձրորակ գինի և շամպայն՝ Sunset Social բարից ուղիղ օվկիանոսի վրայով։

 

 

Հյուրանոցն ընդամենը մի քանի րոպե է հեռու Մալեի միջազգային օդանավակայանից, իսկ Spa Cenvaree Retreat կենտրոնը առաջարկում է վերականգնող և հանգստացնող լիարժեք spa փորձառություն։

 

Centara Grand Lagoon Maldives-ի բացումն ավարտին է հասցնում The Atollia նախագիծը՝ բազմակղզի բացառիկ հանգստյան գոտի, որը նոր մակարդակի է բարձրացնում Մալդիվներում հանգստի գաղափարը։

հավելյալ նյութեր