Club-Mate. հաքերների ու ռեյվերների սիրելի ըմպելիքը Երևանում
Երիտասարդություն

Club-Mate. հաքերների ու ռեյվերների սիրելի ըմպելիքը Երևանում

Հռչակավոր գերմանական ըմպելիքը, որը հայտնի է իր հիմքում ընկած երբա-մատե թեյի բույրով, արդեն վաղուց գրավել է բեռլինյան փարթիագնացների, տեխնոլորտի մասնագետների ու սեփական առողջությանը լուրջ վերաբերվող մարդկանց սրտերը։ Հերթը Երևանինն է։

Տեքստը՝ Թագուհի Թորոսյանի


Լուսանկարները՝ club-mate.am

 

ԵՐԵՎԱՆ #84 | 2024
 

#Գործընկեր

Club-Mate-ն նաև ալկոհոլային կոկտեյլներում հաճախ կիրառվող բաղադրիչ է: Հանրաճանաչ կոկտեյլներից մեկը Tschunk-ն է՝ Club-Mate-ի և ռոմի համադրությամբ։ Շատերն այն նաև խառնում են սիրելի խմիչքների հետ, ինչպիսիք են՝ Jägermeister-ը, ջինը, օղին կամ թեքիլան։

Գուարանիի օրինակին հետևում են բոլորը

Club-Mate-ն կարբոնացված ըմպելիք է, որը կոֆեինի պարունակության շնորհիվ (100մլ-ում մոտ 20մգ) օգնում է վերականգնել էներգիան՝ առանց որևէ ցնցումների։ Երբա-մատեի չորացած տերևներից պատրաստված ըմպելիքը դարեր շարունակ խմել են Հարավային Ամերիկայում, հատկապես՝ Գուարանի ցեղի ներկայացուցիչները։ Ավանդական ըմպելիքի գրավականը հաճելի համն է՝ վիտամինների ու միներալների առատությամբ, ինչպես նաև՝ էներգետիկ բաղադրիչը։ Ժամանակին այն օգտագործվել է զանազան ծեսերում, իսկ այժմ խորհրդանշում է ընկերասիրություն ու հյուրասիրություն։


1994 թվականից Club-Mate անվան տակ արտադրվող ըմպելիքը պահպանել է իր նախնիի բոլոր գլխավոր հատկանիշները։ 

 

 

Պարում են բոլորը

Club-Mate-ն զգալիորեն տարբերվում է մյուս էներգետիկ ըմպելիքներից շաքարի ու կալորիաների չափազանց ցածր պարունակությամբ, որը պայմանավորված է բնական բաղադրիչներով։ Կեֆինի, թեոֆիլինի և թեոբրոմինի խառնուրդն ապահովում է էներգիայի հավասարակշռված խթանում, ուժեղացնում ուշադրությունն ու զգոնությունը. այլ կերպ ասած՝ այն, ինչ պետք է ակտիվ կյանքով ապրող մարդուն։ Հարցրե՛ք ողջ գիշեր տժացող բեռլինցիներին. Club-Mate-ը թույլ է տալիս երկար ժամանակ պարել՝ առանց հետագա խնդիրների, ինչպես այլ էներգետիկ ըմպելիքների դեպքում է։ 

 

 

Կոդում են բոլորը

Էներգիայի հավասարակշռված խթանումը չափազանց օգտակար է այլ գործունեության, օրինակ, ծրագրավորման ժամանակ։ Club-Mate-ն այն գործիքն է, որը ճիշտ պահին կիրառելու դեպքում հնարավոր կդարձնի երկարաժամ կոդագրությունը կամ ամբողջ ուժն ու եռանդը քամող հեքըթոնների մասնակցությունը՝ մնալով պրոդուկտիվ և կենտրոնացած։ Հենց այդ է պատճառը, որ 90-ականներից ի վեր այն չափազանց սիրել և ըմպում են ծրագրավորողները։

 

 

Առողջ են բոլորը

Ինչպես նշեցինք, Club-Mate-ի յուրահատկություններից մեկը բնական հիմքն է, որն իր հերթին ապահովում է շաքարի ցածր պարունակություն։ Իսկ սա նշանակում է, որ ըմպելիքը հրաշալի է նաև այն մարդկանց համար, որոնք առանձնահատուկ ուշադրություն են դարձնում սեփական առողջությանը, պարապում են մարզադահլիճներում, բայց նաև սիրում են կոֆեինացված ըմպելիքներ։ 

 

Ավանդական հարավամերիկյան մատեն

 

Խմում են բոլորը

Պատկերացրեք, թե ինչպես եք սկսում ձեր առավոտը բնական էներգիայով՝ զգոն մնալով բրեյնսթորմերի և ինտենսիվ հանդիպումների ընթացքում, կամ վայելում եք գիշերային զվարճանքները՝ առանց տհաճ հետևանքների: Անկախ նրանից, թե դուք հավակնոտ ձեռնարկատեր եք, գիշերային կյանքի սիրահար, թե առողջության ջատագով, Club-Mate-ի թարմացնող համն ու էներգիա հաղորդող հատկությունները համահունչ են եռանդուն ապրելակերպի հետ: