Coca-Cola Music Fest. թվեր
Թվերի միջոցով բացատրում ենք, թե ինչու չի կարելի բաց թողնել Coca-Cola Music Fest-ը (սեպտեմբերի 3-ին)։
24.08.2022Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, «Սպարտակ արենա» մարզդաշտում։ Մեկնարկը տրվելու է ժամը 15։00-ին՝ 6 ժամ նոն-ստոպ երաժշտություն։
Երաժիշտները ելույթ կունենան զուգահեռ 2 բեմում։
Լայնափը բաղկացած է 14 հայաստանցի և միջզգային արտիստներից՝ Բամբիռից ու Հայաթ Փրոջեքթից մինչև Ռեինկարնացիա ու DJ Smoke: Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան համացանցային սենսացիա Yellowheart-ը, ինչպես նաև Brunette-ը։
Գլխավոր արտասահմանցի հեդլայներները 2-ն են՝ ֆրանսիացի Willy William-ն (հաստատ տժժալու եք նրա Ego հիթի տակ, որը Յութուբում ունի 898 միլիոն դիտում) ու ռումինացի Minelli-ն (հաստատ տժժալու եք նրա Rampampam-ի տակ` 220 միլիոն դիտում Յութուբում)։
Իսկ այս երգի դիտումները վաղուց անցել են երեք միլիարդը։
Կազմակերպիչները խոստանում են փառատոնային մթնոլորտի չտեսնված մակարդակ, ինչպես նաև զարմանալի մատչելի գներ՝ հաշվի առնելով, թե ինչ քանակությամբ ու ինչ որակի արտիստներ են հայտարարված։ Մինչև սեպտեմբերի 1-ը մուտքի տոմսերը կարժենան 11,000 դրամ, հետո՝ 15․000 դրամ։ Կա նաև VIP-փաթեթ՝ 50,000 դրամով, որը ներառում է 1 կոկտեյլի հյուրասիրություն, առանձին մուտք, առանձին զոնա, առանձին բար, սպասարկող անձնակազմ ու հարմարավետ պուֆիկներ (որպեսզի հանգստանաք տժժիկների արանքում)։
Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն ազատ է։ Ավելին, ֆեստի տարածքում գործելու է հատուկ մանկական զոնա։
Փառատոնը ոչ միայն երաժշտություն է, այլև պազրապես հաճելի ժամանց։ Այնպես որ տարածքում կգործի սննդի ու ըմպելիքի 36 տաղավար, որոնցից կարելի է գնել արագ սնունդ, գարեջուր, գինի, կոկտեյլներ, սուրճ և պաղպաղակ։