DDT-ի երևանյան համերգին ընդառաջ
Նոյեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա DDT ռուսական ռոք-խմբի մեծ համերգը։ Այդ կապակցությամբ հիշեցնում ենք Յուրի Շևչուկի հիմնած լեգենդար համույթի կարևորագույն կատարումները, որոնք հավանաբար կհնչեն նաև Երևանում։
29.10.2024"Дождь"
Շատերի համար DDT-ի հետ ծանոթությունը սկսվել է 1993 թվականի այս բալադից։
"Что такое осень?"
Նույն շրջանից ու նույն ալբոմից, նույնքան հռչակավոր երգ, որում հնչող հարցերն ("что же будет с родиной и с нами?") առայժմ մնում են անպատասխան։
"Волки в тире"
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո լույս տեսած համանուն ալբոմից․ Յուրի Յուլիանովիչն ինչպես միշտ ռեֆլեքսիա է անում իր շուրջ կատարվող խավարը։
"Ночь Людмила"
DDT-ի երկրպագուներից դուրս քիչ հայտնի, խմբի ամենազվարթ ու ռոքնռոլային երգը՝ էքզիստենցիալ ճգնաժամի մեջ գտնվող դեռահաս աղջկա մասին։
"Расстреляли рассветами"
DDT-ի ամենամռայլ երգերից մեկը՝ "Мир номер ноль" կոնցեպտուալ ալբոմից։
"Не стреляй"
DDT-ի ամենաուղղիղ ասելիքով երգերից մեկը, որը հիմիկվա պատերազմական իրականությունում միանգամայն տեղին է հնչում։
"Родина"
DDT-ի միանշանակ ամենակարևոր ու շրջադարձային երգերից մեկը։ Ռելոկանտերով լի համերգասրահում միանաշանակ է՛լ ավելի յուրահատուկ է ընկալվելու։
"Это все"
Այս երգով վաղուց արդեն փակվում են DDT-ի բոլոր համերգները։ Բայց միշտ այն հույսով, որ դա բնավ դեռ վերջը չէ։