Design Matters․ ծրագիր
Դիզայն

Design Matters․ ծրագիր

Մարտի 9 Ժամը՝ 16։00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքում տեղի կունենա Design Matters դիզայներական հավաքը։

Մանրամասների համար՝ Armenian DesignerZ Community

#Դիզայն

Ըստ միջոցառման կազմակերպիչ Armenian DesignerZ Community համայնքի, հերթական հավաքի նպատակն է սովորել, քննարկել և միմյանցից նորից ոգեշնչվել։ Միջոցառման ընթացքում խոսվելու է երկրի վիզուալ ինքնությունից, դիզայնի կարևորությունից և ներկա խնդիրներից։ Միջոցառմանը մասնակցելու են ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ։

 

Նկարիչ Ռուբեն Մալայանը կներկայացնի «Ինչպե՞ս առաջ շարժվել։ Ազգի խորհրդանիշները» թեման․ գեղագրությունը նրա համար պատմություններ պատմելու, զգացմունքներ կիսելու և մեր արմատների հետ կապվելու միջոց է։ 

 

Artuyt-ը հայկական արվեստը ներկայացնում է միջազգային հարթակներում՝ կապ ստեղծելով մեր մշակութային ժառանգության և աշխարհի միջև։ Design Matters-ի շրջանակում Արևիկ Առաքելյանը` բրենդի հիմնադիրը, կպատմի, թե ինչպես է ստեղծվել Արտույտը, և թե ինչպե՞ս է բրենդին հաջողվել դուրս գալ համաշխարհային շուկա։

 

Արվեստաբան, համադրող, AHA Collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը կխոսի AHA collective-ի նախագծերից մեկի` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի համար ստեղծված Destination Armenia բրենդինգի մասին։ «Ի՞նչն է կերտում Հայաստանի ինքնությունը. տվյալներ, խոսույթ և դիզայն» խորագրով իր ելույթում կներկայացնի բրենդինգի նախագծի մանրամասները և կպատմի, թե ինչպես է դիզայնը օգնում պատմել երկրի պատմությունը։

 

Հովհաննես Մարգարյանը Doping Creative Agency-ի գլխավոր ստեղծագործական տնօրեն է և Doping Podcast-ի հյուրընկալող Հովհաննես Մարգարյանը կխոսի այն մասին, թե ինչպես արդյունավետ արձագանքել ֆիդբեքին, դիզայնի կարևորության, ինչպես նաև մեծամասշտաբ նախագծերի հետևում կանգնած մարտահրավերների և հաջողությունների մասին։



Տեղի կունենա նաև նախապես ընտրված 10 աշխատանքների՝ «Մեր վիզուալ ինքնությունը թվային արվեստում» ցուցադրությունը։ 

 

Միջոցառման մուտքը՝ տոմսերով (8500 դրամ):

հավելյալ նյութեր