Designer.Z Day Off Vol. 2
Սեպտեմբերի 13-ին Դիլիջանում՝ Motives Inn-ում կանաչ ու ստեղծարար միջավայրում տեղի կունենա Designer.Z Day Off Vol. 2 միջոցառումը։
Մանրամասների համար՝ DesignerZ community
Տոմսերի համար՝ Tickets
Օրվա ընթացքում մասնակիցներին սպասում են հետաքրքիր ելույթներ և բաց զրույցներ՝ փորձառու մասնագետների հետ, ինչպիսիք են Նարեկ Ասրյանը, Դիանա Հարոյանը, Գոռ Ափիցարյանը։
Picsart-ի ավագ դիզայներ Նարեկ Ասրյանն իր ելույթում կկիսվի իր անցած ճանապարհով, փորձառությամբ ու խորհուրդներով՝ ինչպես ստեղծել իրական արժեք և կառուցել առողջ համագործակցություն հաճախորդների հետ։ Դիանա Հարոյանը, որը Big Projects-ի համահիմնադիրն ու Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավարն է, կպատմի այն մասին, թե ինչպես է դիզայնը ձևավորում էքսպոների ու միջոցառումների փորձառությունը։ TradingView-իProduct Designer Գոռ Ափիցարյանը միջոցառման ընթացքում կխոսի այն մասին, թե ինչպես դիզայնի միջոցով ստեղծել հուսալիություն, վստահելիություն և կապեր մարդկանց ու արտադրանքի միջև։ Ելույթ կունենա նաև Zuck Independent Agency-իհամահիմնադիր Աշոտ Հովակիմյանը։
Ծրագրում կլինեն նաև խաղեր ու ստեղծարար ակտիվություններ, ֆիլմի դիտում։
Day Off Vol. 2-ը հնարավորություն է դիզայներների ու ստեղծարարների համար՝ ճանաչելու միմյանց, ձեռք բերելու նոր ընկերներ ու գործընկերներ, ինչպես նաև բացահայտելու համայնքի ուժը և միասին լցվելու նոր էներգիայով։