Դիանա Դայանի «Social Masks» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել Իտալիայում
Կինո

Դիանա Դայանի «Social Masks» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել Իտալիայում

Դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Դիանա Դայանի «Social Masks» («Սոցիալական դիմակներ») կարճամետրաժ ֆիլմն Իտալիայում անցկացվող Montecatini International Film Festival միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն հոգեբանական ֆիլմ» մրցանակին։

Իտալական մեկ այլ կինոփառատոնում՝ Trasimeno International Art Film Festival-ում, Դայանն արժանացել է հոգեբանական դրամայի ժանրում լավագույն ռեժիսորի մրցանակին։ Ֆիլմը ներկայացվել է նաև Հունաստանի և Անգլիայի կինոփառատոներում։

 

«Social Masks»-ը հոգեբանական դրամա է մարդկային ինքնության, հասարակության մեջ մեր ստանձնած դերերի և իրական «ես»-ի մասին։ Որքանո՞վ է այն կերպարը, որը ներկայացնում ենք շրջապատին, համապատասխանում մեր իրական էությանը։ Ֆիլմի հիմքում ընկած է հետևյալ հարցադրումը՝ ո՞վ ենք մենք, երբ մեզ ոչ ոք չի տեսնում։ Սա Դիանա Դայանի ռեժիսորական դեբյուտն է։ Նա նաև ֆիլմի հեղինակն է, պրոդյուսերը և գլխավոր դերակատարը։

 

Դիանա Դայանն իր մասնագիտական գործունեությունը ծավալում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Diana Daian Production» ընկերության համահիմնադիրն է, զբաղվում է կինոարտադրությամբ և ստեղծագործական նախագծերի իրականացմամբ։ Որպես պրոդյուսեր ներգրավված է ամերիկյան «Nothing Remains» և «Sornyak» կինոնախագծերում։ Կինոյից բացի՝ Դայանը մասնակցում է նաև արվեստի և նորաձևության միջազգային նախագծերի։