6 պատճառ՝ Dzen 06-ը բաց չթողնելու համար
Փառատոն

6 պատճառ՝ Dzen 06-ը բաց չթողնելու համար

Երկու տարվա դադարից հետո Dzen փառատոնը վերադառնում է։ Rambalkoshe-ն խոստանում է ձայնի ու պատկերի մինչ օրս չտեսնված շլացուցիչ միաձուլում։

DZEN 0.6 / DUSTY KID, FIX, SAMVEL TADEVOSSIAN, SOFIA RODINA, DAAO, HOV and more... 

#Ռեյվ

1․ Ժանրեր չկան

Dzen 06-ում վերջապես ամբողջ ուժով արտահայտվում է այն միտքը, որը վաղուց լողում էր Rambalkoshe-ի օդում՝ երաժշտությունը չունի ժանրեր, իսկ եթե մի քիչ էլ խորանանք՝ արվեստն էլ առանձնապես պիտի չունենա ներքին սահմաններ։ Dzen-ը, ահա, ձայնի ու պատկերի փառատոն է։ Այս անգամվա երաժշտական լայնափն այնքան բազմապիսին է, որ առաջին հայացքից չկա ոչ մի տրամաբանություն։ Բայց, ինչպես պնդում են կազմակերպիչները, կարևորը ոչ թե ժանրային նմանությունն է, այլ բովանդակային ու հոգևոր։ 

 


 

 

2․ Վերադարձ հին տները

Dzen-ը վերադառնում է Տպարանի շենք, որտեղ անցկացվել են փառատոնի առաջին երեք թողարկումները։ Այժմ տարածքը զբաղեցնում է TheOffice ակումբը։ «Երբ առաջին անգամ մտանք էնտեղ, լրիվ դատարկություն էր, խորհրդային տարիներից ոչինչ չէր արվել, զրոյից մեր տարածքը սարքեցինք, - հիշում է Rambalkoshe-ի հիմնադիր Վահան Ստեփանյանը, - ու շատ հուզիչ ա, որ մեզանից հետո տարածքը սկսել ա ապրել իրա կյանքով, ու որ մենք էլ նորից վերադառնում ենք»։

 

 

3․ Շարժվող ու չշարժվող պատկերներ

Պատկերը միշտ էլ եղել է Dzen-ի գլխավոր բաղադրիչներից մեկը, բայց դեռ երբեք միաժամանակ երեք (!) այսքան տարբեր տեսողական նախագիծ տեղի չէր ունեցել։  Կար Այվազովսկու motion graphic-ները, որոնք հենց մուտքի մոտ կերևան՝ փախած մեծ մոնիտորներով։ Հաջորդը Վոլոդյա Արուտյունովի գործերն են․ նա տեղում անալոգային մեթոդներով ստեղծելու է ֆիլտրներ, որոնց միջով կերևան տեղում պարողները։ Իսկ Արամ Կիրակոսյանի No Filter շարքի ֆոտոները դեռ 15 օր կմնան TheOffice-ում։

 

 

4․ Կենդանի թատրոն

Դերասան Սամվել Թադևոսյանը լիքը զբոսնել է Երևանով, հեռախոսով տասնյակ ժամերի կադրեր է նկարահանել՝ ինքն իրեն, իր քաղաքի հետ, փորձելով փոխանցել իր ու Երևանի հարաբերություններն ու տրամադրությունը։ Dzen—ի ժամանակ Վահանը կխաղա այդ կադրերով (գուցե ավելի մոտ է «նվագել» եզրը), իսկ դրան զուգահեռ HOV—ը լայվ սեթ կնվագի։ Մի խոսքով, տեսնելու ու լսելու բան է։ 

 

 

5․ Ժամանակացույց

Փառատոնի ժամանակացույցն այնքան կարևոր է, որ պաստառի վրա ամենայն մանրամասնության նշված է, թե որ ժամին ինչ է տեղի ունենալու։ Այստեղ չկան ավանդական հեդլայներներ ու վորմափներ՝ բոլորը կարևոր են իրենց տեղերում։ Նաև կարելի է նախորոք որոշել, թե երբ ու ինչին ես ուզում գալ։ 

 

 

6․ Dusty Kid-ն ու հավատը

Մի կողմից՝ Dzen-ը հստակ պարբերականություն, ասենք՝ տարին մեկ անգամ, այլ, ինչպես Վահանն է ասում, հիմնվում է քաղաքի մշակութային ռիթմի վրա։ Այս անգամ մեծ դեր խաղաց լեգենդար իտալացի երաժիշտ Dusty Kid-ի հետ պայմանավորվածությունը։ Նա պետք է գար դեռ 2020-ին, բայց հայտնի պատճառներով ամեն ինչ հետաձգվեց․ «Ինքն ու թիմը էնքան էին հավատում մեր արածին ու էս ֆորմատին, որ երկու տարի մեր կողքին էին, իրա՛նք էին մեզ ոգևորում, որ ի վերջո կարողանանք կազմակերպել»։ 

 


 

հավելյալ նյութեր