«Երևանը՝ քարտեզներում»
Բացառիկ ցուցադրություն՝ ճարտարապետության թանգարանում։
11.10.2023Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Երևանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը և անհատ կոլեկցիոներներ համատեղել են իրենց ուժերը, բացել իրենց արխիվներն ու ֆոնդերը՝ ստեղծելու Երևանին նվիրված ամենամեծ ցուցադրություններից մեկը։ Առաջին անգամ միասին, նույն հարկի տակ ցուցադրվում են 17-րդ դարի Երևանի քարտեզներ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անձնական արխիվից երկու նմուշներ և 1937 թվականի Երևանի զարգացման երեք տարբերակներ։
Թանգարանն աշխատում է երեքշաբթիից կիրակի, ժամը 10:00-16:45։