Դիզայն
ԵՐԵՎԱՆ #65. շապիկ
ԵՐԵՎԱՆի նոր շապիկի հեղինակ Քիմ Մխիթարյանը մեկնաբանում է իր աշխատանքը։
12.12.2020«Գիտությունը արտացոլելու երեք թեմա էի դիտարկում, որոնք համ էլ վիզուալ լավ կդիտվեին․ տիեզերք, ամեոբաներ, գենետիկա։ Քանի որ վերջին ժամանակներում տիեզերքը նորից ուշադրության կենտրոնում է ու մեր սերնդի համար հենց տիեզերքն է ամփոփում իր մեջ գիտության ռոմանտիկան, կանգնեցի էդ թեմայի վրա։
Մյուս կողմից էլ, ուզում էի հնարավորինս ոչ ծեծված ձևով ներկայացնել տիեզերքը։ Ամբողջ օրը մտածում էի էս թեմայի շուրջ ու գիշերը երազում տեսա մի այլմոլորակային ինձ ասումա «տիեզերքից ձեզ հետևում են»։ Էս խոսքերի վրա արթնացա, ու արդյունքը տեսնում եք»։