ԵՐԵՎԱՆ #67 | շապիկ
Մեկուսացում

ԵՐԵՎԱՆ #67 | շապիկ

ԵՐԵՎԱՆի նոր շապիկի վրա քովիդի գերին դարձած Երևանն է։ Նկարազարդել է Դավիթ Յուխանյանը։

Նկարազարդումը՝ Դավիթ Յուխանյանի

 


 

#Շապիկ

 

 

Դավիթ Յուխանյանը բացատրում է, թե ինչու է պատկերել այն, ինչ պատկերել է․ «Ինչ-որ մի շրջան եկավ, որ սկսեցի պատկերացնել և հավատալ, թե մարդկանցից բացի, վիռուսով վարակվում է նաև մեր քաղաքը՝ համապատասխան իր մասշտաբների։ Պատկերացրեցի, եթե մարդկային օրգանիզմում վիրուսը ունի իր որոշակի ֆիզիկական չափսերը, ապա քաղաքային օրգանիզմում դրա չափսերը համապատասխանում և համամասնական են քաղաքի ֆիզիկական չափսերին՝ լինելով է՛լ ավելի մեծ, ավելի արտահայտիչ ու զարմանալի՝ այդ քաղաքի մարդկանց ընկալման համար։ Այնպես, ինչպես մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընկալման համար է արտահայտիչ ու զարմանալի մարդկային վիրուսի չափսերը, երբ նրանք՝ մանրէները, յուրաքանչյուր անգամ հանդիպելուց այդ մարդկային վիրուսին՝ ստանում են նույն տպավորությունները, որոնք կստանային մարդիկ, եթե հանդիպեին ենթադրյալ քաղաքային վիրուսին՝ Հանրապետության հրապարակում։ Եվ իհարկե, այդ շղթան անվերջ կարելի է շարունակել դեպի ավելի մեծ, կամ ավելի փոքր մասշտաբներ։»