ԵՐԵՎԱՆ #68. շապիկ
Շապիկ

ԵՐԵՎԱՆ #68. շապիկ

Երևանցիները փորձում են փրկել Երևանը։

Շապիկի ձևավորումը՝ Արմինե Շահբազյանի

#Շապիկ #Դիզայն

ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է քաղաքային ակտիվիզմին․ մեկ թողարկման շրջանակում փորձ է արվել վերհիշել Երևանի ինքնապաշտպանության պատմության ամենակարևոր էջերը՝ Հյուսիսային պողոտայի դեպ ապարդյուն պայքարից ու «Սիրուն չի»-ից մինչև Կոնդ ու Ֆիրդուս։ 

 

Նկարիչ Արմինե Շահբազյանը շապիկին պատկերել է ակտիվիստների հավաքական ցույց։ Ահա, թե ինչպես է ինքը հեղինակը նկարագրում կոմպոզիցիան․ «Նպատակն էր ցույց տալ էն «խառը» ամբոխը, որն անդադար պայքարի մեջ ա վերջին քսան տարիների ընթացքում։ Որպես կանոն, նույն մարդիկ միշտ դուրս են եկել փողոց տարբեր քաղաքացիական խնդիրների պահանջով։ Էս պատկերում` վերջին տարիների պայքարողներն են, հավաքված նույն տեղում, ամեն մեկն իր առանձին բողոք-պահանջով։ Ստացվում ա, որ կա բողոքի ցույց, բայց չկա կոնկրետ, հստակ պահանջ։ Այլ կերպ ասած՝ մեր կյանքի ցանկացած ոլորտի մշտական իրավիճակ»։։

 

հավելյալ նյութեր