ԵՐԵՎԱՆ #70․ շապիկ
Նոր ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ #70․ շապիկ

ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է Երևանի թանգարաններին։ Նկարազարդող Հարություն Թումաղյանը բացատրում է, թե ինչու է իր ձևավորած շապիկն այսքան մարդաշատ․ 

Հարություն Թումաղյանի մյուս աշխատանքները

#Շապիկ #Դիզայն

Հարություն Թումաղյան․ «Ի՞նչ է թանգարանը՝ չորս պատ ու ներսի իրերը։ Առանց մարդկանց, ովքեր աշխատում են թանգարաններում, երբեմն սովորական մարդկանց համար աննկատ, ոչ մի թանգարան էլ չէր լինի։ Թարգանային փորձառությունը, եթե կուզեք՝ այդ չորս պատերի ներսույթն ըմբոշխնելու կայֆը, մեզ պարգևում են ամենազանազան գործերով զբաղվող մարդիկ․ մաքրողը, որը գիտի ինչ զգուշությամբ է պետք վերաբերվել թանկագին նմուշներին, հնագետները, որոնք պեղում հանում են մեզ համար պատմության ու հիշողության քարերը, համադրողները, որոնք այդ ամենը ներկայացնում են մեզ, և շատ ու շատ ուրիշները։ Այս շարքում, իհարկե, առանձնանում են այցելուները, որովհետև թանգարանային օրգանիզմը սկսում է ապրել հենց նրանց շնորհիվ։ Մոտավորապես սա եմ փորձել ցույց տալ»։

 

 

հավելյալ նյութեր