ԵՐԵՎԱՆ #72. շապիկ
Քաղաքը կարդում է

ԵՐԵՎԱՆ #72. շապիկ

ԵՐԵՎԱՆի նոր թողարկումը նվիրված է Գրքի երևանյան չորրորդ փառատոնին։ Շապիկի հեղինակ Սևակ Ներկարյանցը բացատրում է, թե ինչ է պատկերել։

Նկարազարդումները՝ Սևակ Ներկարյանցի

 

ԵՐԵՎԱՆ #72 | 2021

#Շապիկ #Դիզայն

 

Համարում, մասնավորապես, ընդգրկված են փառատոնի գրական մրցույթի հաղթող բոլոր հեղինակների աշխատանքները։ Այլ կերպ ասած, սա մեր հերթական «կարդալու համարն» է, այնպես որ Սևակը հիմնվել է ընթերցանության փորձառության վրա։ 

 

«Փորձել եմ գտնել շատ պարզ ու դիպուկ խորհրդանիշ, իսկ գրքից տեղեկությունն անմիջական փոխանցողը մարդու աչքն է», - բացատրում է նկարիչը։ Իսկ շապիկի վրա ու ամսագրի ներսում ընդգրված բազմաոճ աչքերը խորհրդանշում են գրական տարբեր ժանրերն ու ուղղվածությունները։ Եվ միայն մի աչքը ոչ թե գրաֆիկական է, այլ լուսանկարչական․ դա Չարենցն է։ Այս ընտրությունն էլ կապվում է 2021-ի բուքֆեսթի հետ, որը նվիրված էր հենց Չարենցի 125-ամյակին։ 

 

 

Պատահական չէ նաև շապիկի պարզ գունային լուծումը․ «Որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, միևնույն է՝ դարեր շարունակ տպագրության սկզբունքը մնում է նույնը․ սպիտակ թղթի վրա հայտնվում են սև տառեր, այդ պատճառով էլ գրական համարի շապիկը պետք է լիներ սև ու սպիտակ»։

 

 

 

Թողարկման ներսւոմ ընդգրկված աչքերից մի քանիսը

հավելյալ նյութեր