ԵՐԵՎԱնի նոր համարը նվիրված է ռելոկացիային։ Շապիկը նկարազարդել է գարնանը Ռուսաստանից Երևան տեղափոխված Անի Օվսոյանը։ Նա պատկերել է իր և հազարավոր այլ տեղափոխվածների փորձառությունն ու ապրումները (Անիի աշխատանքներում առհասարակ հաճախ են արտացոլվում նոր տեղի, նոր տան որոնումներն ու դրանց զուգակցող ապրումները)։
«Գարնանային այդ օրերին հնարավոր չէր չթերթել նյուզ-ֆիդը, չնայած, որ ոչ մի հուսադրող նորություն չէր հանդիպում, - հիշում է Անին, - Յուրաքանչյուրն ուզում էր ազատվել այդ ճնշումից ու հեռանալը տարբերակներից մեկն էր։ Դա կարող էր օգնել գոնե ազատվել սեփական մտքերի ծանրությունից»։
Այդպես նկարչուհի Անին եկավ Հայաստան․ «Երևանը դիմավորեց ինձ վառ արևով ու ջերմությամբ։ Հետո Արարատի տեսարանն էր, զբոսանքներն ու հայկական նախաճաշը։ Վերջապես ցրվելու հնարավորություն հայտնվեց, ազատության զգացողություն ունեցա։ Վստահ եմ, որ այստեղ բոլոր եկածները նույնն են զգացել»։
Հատվածներ վաղ էսքիզներից